Հայերեն


10 կարևոր խորհուրդ զույգերին՝ ամուսնական կյանքն ավելի տաք դարձնելու համար

Life

Ցանկացած կին վաղ թե ուշ բախվում է իրավիճակի, երբ ամուսնու զգացմունքներն այնքան բուռն չեն, ինչպիսին էին նախկինում: Որքան էլ ամուսնական կյանքը երջանիկ թվա, ժամանակի հետ կիրքը թուլանում է, դուք ավելի ուշ-ուշ եք իրար վայելում անկողնում, երբեմն ջղագրգիռ եք միմյանց հանդեպ: Եվ հենց այդ ժամանակաշրջանում դուք պետք է կարողանաք պահպանել ձեր ընտանիքը, թարմացնել զգացմունքները, որպեսզի ձեր հարաբերությունները լիակատար ճգնաժամի մեջ չմտնեն:


Ահա 10 խորհուրդ զգացմունքներն ավելի ջերմ դարձնելու համար, որոնք հիմնված են հոգեբանների, սեքսոլոգների և պարզապես փորձառու կանանց խորհուրդների վրա:

Սեքս

Համատեղ կյանքի առաջին տարիներին ամուսինների սեքսն ավելի հախուռն ու անկրկնելի է լինում, իսկ տարիքի հետ կանայք սկսում են «գլուխ պահել»: Արդեն ավելի դժվար է լինում, ինչպես երիտասարդ ժամանակ էր, չքնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան վարդից էլ թարմ տեսք ունենալ: Դուք ավելի ու ավելի հաճախ եք ամուսնուց ակնարկներ կամ ուղղակի դիտողություններ լսում ավելորդ կիլոգրամների մասին, ինչի արդյունքում որոշակի բարդույթներ են ի հայտ գալիս: Ընտանեկան հոգսերը ձեզ այնպես են հոգնեցնում, որ այդ պահին ձեր աչքին ոչ թե սեքսն է գալիս, այլ գոնե մի քանի ժամվա հանգստացնող քունը:

Հիշեք, որ սեռական բավարարվածությունից է կախված ձեր բավարարվածությունը ամուսնական կյանքից: Եթե դուք գոհ եք ձեր ինտիմ հարաբերություններից, ապա ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի նաև մյուս ոլորտներում: Իսկ եթե առօրյայում կարողանում եք ներդաշնակ շփվել, ապա սեքսի հարցում էլ ոչ մի խնդիր չի լինի:

«Երես տվեք» իրար

Բազմաթիվ կանայք թույլ են տալիս միևնույն սխալը: Նրանք չեն կարողանում զերծ մնալ փնթփնթանությունից, անընդհատ արտահայտում են դժգոհություն, հաճախ հանդիմանում այս կամ այն հարցի շուրջ` բացարձակ մոռանալով քնքշանքի մասին:

Հիշեք, թե ինչպես էիք ժամերով զբոսնում այգիներում ու համբուրվում լուսնի տակ, ինչ սիրով էիք սուրճ մատուցում անկողնում… Այն կանայք, ովքեր չեն զլանում քնքշություն և ուշադրություն ցուցաբերել սիրելիի հանդեպ, անկողնում կրքի թուլացման խնդիր չեն ունենում: Ինչքան շատ նրբություն և քնքշանք նվիրեք միմյանց, այնքան սիրառատ կլինեն ձեր հարաբերությունները:

Սիրով մի' զբաղվեք, երբ հոգնած եք

Շատ հաճախ է ստացվում այնպես, որ ամուսիններից մեկը հոգնած է լինում և չի ցանկանում սիրով զբաղվել: Նման դեպքերում պետք չէ բռնանալ ինքներդ ձեզ և սիրով զբաղվել միայն սիրելիին չնեղացնելու համար: Փորձեք սիրաշահել նրան և ընդհանուր հայտարարի գալ, խոստացեք, որ հենց գալիք հանգստյան օրերին կկազմակերպեք այնպես, որ բոլորովին մենակ կլինեք և կվայելեք իրար մինչև վերջ: Հիշեք, որ կարևորը ոչ թե սեքսի քանակն է, այլ որակը:

Աշխատանքային խնդիրները տուն մի' բերեք

Ոչ մի դեպքում աշխատանքի հետ կապված խնդիրները մի10 խորհուրդ ամուսնական կյանքն ավելի ջերմ դարձնելու համար տարածեք տան մթնոլորտի վրա: Խուսափեք գործերը տանը շարունակելու սովորությունից: Հետաձգեք ընկերուհու հետ հեռախոսազրույցները, որոնք ժամից ավելի են տևում: Իսկ եթե շտապ գործեր կան, և այլ ելք չունեք, քան դրանք տանն ավարտելը, ապա այդ օրը ինտիմ ոչինչ մի պլանավորեք, քանի որ կիսատ թողած անելիքները թույլ չեն տա ձեզ լիարժեք լիցքաթափվել:

Ակնարկեք սիրելիին ձեր ցանկության մասին

10 խորհուրդ ամուսնական կյանքն ավելի ջերմ դարձնելու համարՉարժե ուղղակիորեն ասել ամուսնուն, որ պատրաստվում եք այսօր սիրով զբաղվել նրա հետ: Աշխատեք հաճելիորեն տրամադրել նրան և ակնարկեք, որ իրեն գիշերը անակնկալ է սպասվում: Այդ կերպ դուք ձեր լավ տրամադրությունը կփոխանցեք ամուսնուն, ինչը նա, անկասկած, անմիջապես կզգա:

Փորձե'ք միշտ տարբեր լինել

Հաճախ, սեքսով զբաղվելիս, կանայք կիառում են փաղաքշանքի, հպումների միևնույն ձևերը, որոնք ըստ նրանց, հարյուր տոկոսանոց արդյունք են տալիս: Պետք է մտածել, որ հնարավոր է` եթե մարդուն ամեն օր կերակրեն միևնույն կերակուրով, այն հոգնեցնի: Այդպես և սեքսի մեջ է… Փորձեք միշտ տարբեր լինել, բազմազանություն մտցրեք ձեր սեռական կյանքի մեջ: Ձեր «մենյուն» թող միշտ նորացված լինի:

Ամուսնուն ընկերուհու մի' վերածեք

Հիշեք, որ ամուսինը չպետք է լինի ձեր ընկերուհին, քանի որ նա առաջին հերթին տղամարդ է, ում անհրաժեշտ է գայթակղել և անվերջ հմայել: Չարժե պատմել նրան, օրինակ, թե ինչ կրեմ եք գնել կամ քանի ավելորդ կիլոգրամ եք հավաքել: Մի սպասեք, թե նա կսկսի պնդել, թե հիանալի տեսք ունեք. սովորաբար նման դեպքերում տղամարդիկ լռում են: Նրանք հավատում են ձեր խոսքերին և արդյունքում միգուցե ավելի մարած ձգտումով պառկեն ձեր կողքին: Հիշեք, չէ՞ որ երբ նոր էիք ծանոթացել, դուք նրան ամեն ինչ չէիք պատմում: Ուրեմն` նույնը արեք և հիմա:

Հումոր մտցրեք հարաբերություններում

Նախկին կիրքը վերադարձնելու համար դուք պետք է ծիծաղեք: Օրինակ` տանը աշխատելու կամ թերթ կարդալու նրա խորացած պահին անսպասելի հայտնվեք մերկ կամ կիսամերկ: Պատկերացրեք` ինչպես նա կզարմանա ու կսկսի ծիծաղել, քանի որ նման բան ընդհանրապես չէր սպասում: Եթե ձեր ամուսինն ունի հումորի զգացում, մի վախեցեք նմանատիպ ինչ որ «խաղեր տալ»:

Ընդհանուր հիշողություններ

10 խորհուրդ ամուսնական կյանքն ավելի ջերմ դարձնելու համարԵթե զգում եք, որ որոշակի սառնություն է մտել ձեր միջև, պարզապես հանեք համատեղ հին լուսանկարները: Սկսեք հիշել այն ամենալավը, որ ապրել եք միասին: Դրանք նայելիս` դուք անպայման կժպտաք և կծիծաղեք: Եվ հենց այդ պահերին կկարողանաք զգալ միմյանց սերը նախնական ջերմությամբ: Ակամա կհիշեք ձեր առաջին անմոռանալի գիշերներն ու անհագ կիրքը: Եվ հենց այդ հիշողությունների շնորհիվ դուք կսկսեք նորովի սիրել ձեր ամուսնուն:

Ֆլիրտ (սիրախաղ)

Բոլոր կանայք կարողանում են ֆլիրտի մեջ մտնել անծանոթ տղամարդկանց հետ: Բայց շատ ավելի դժվար է անել դա սեփական տղամարդու հետ: Առօրեական հոգսերի արդյունքում դուք հաճախ մոռանում եք, որ ԿԻՆ եք: Աշխատեք սեքսուալ լինել, չէ որ դուք կարողանում եք դա… Ինչ-որ տեղ հյուր գնալուց առաջ նրա ականջին կրքոտ շշնջացեք, թե ինչպիսի գիշեր է սպասում նրան ավելի ուշ: Սեղանի շուրջ նստած ժամանակ երբեմն-երբեմն անտես հպվեք նրա ոտքերին: Ծիծաղեք նրա կատակների վրա, բոլորից աննկատ «չարաճճի» համբուրեք նրա ականջի բլթակը, հաճելի խոսքեր ասեք… Դուք կգիտակցեք, որ ձեր կիրքն ու զգացմունքները ոչ մի տեղ էլ չեն կորել: Պարզապես մոռացել էիք, որ նա այն նույն տղամարդն է, իսկ դուք կին եք:
Հուսով ենք` այս 10 խորհուրդների շնորհիվ դուք ավելի կթարմացնեք ձեր հարաբերությունները և բազմազան կդարձնեք սեռական կյանքը:

Հաջողություններ ձեզ: Եվ մի խուսափեք «փորձարկումներից»:

Ընտրություններին միայնակ մասնակցությունը կարող է լինել արկածախնդրություն ․ Նաիրի ՍարգսյանԱնահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Էներգետիկ հեղափոխություն Մեծ Բրիտանիայում Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնիՉհամարձակվե´ք թիրախավորել զոհվածների ծնողներին, անհայտ կորածների հարազատներին. Աննա ՂուկասյանԻնչ օգուտ դու կունենաս մթերման կայանից. Նարեկ Կարապետյան Դու ոչ թե խաղաղության, այլ կապիտուլիացիայի պայմանագիր ես կնքում Գերմանիայի նման. Արշակ Կարապետյան Արի´, միասին կյանքի կոչենք հզորանալու և հաղթելու բանաձևը. «ՀայաՔվե» Պաշտպանված բիզնես. իրավիճակ և առաջարկներ. «Առաջարկ Հայաստանին» Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է. Էդմոն ՄարուքյանԱրցախի վերահայացումն ու իրավունքների պաշտպանությունը պատերազմ չեն կարող բերել․ Աննա Կոստանյան.Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ Մեր երկրին միասնություն է պետք. «Ուժեղ Հայաստան»Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստըԹույլ իշխանությունը մշտապես հրահրել և հրահրելու է նոր պատերազմներ. Արթուր ՄիքայելյանՉնայած իշխանության պնդումներին՝ 2025-ի օգոստոսից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել․ Ավետիք ՔերոբյանՄեր երկրին պետք է միասնություն, պետք է ղեկավար ո՛չ հնից, ո՛չ նորից. Նարեկ ԿարապետյանԱյն մասին, թե ով է Արցախի հանձնման գլխավոր մեղավորը, և ինչ պատասխանատվություն է նա կրելու դրա համար. Ավետիք ՉալաբյանՀատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում․ Վահե Հովհաննիսյան ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար «Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» «Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում»Սկսում ենք աշխատանքը հանուն ամուր խաղաղության՝ Հայաստանի լավագույն անվտանգային թիմի հետ․ «Ուժեղ Հայաստան»Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս, որ «Ուժեղ Հայաստան»-ը իր ձայնը չի տալու Ռոբերտ ՔոչարյանինԼսեք մեր լեգենդ Արթուր Ավանեսյանին...ուժեղ բանակը կանխում է պատերազմը և բերում է ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում. լուսանկարներ«Համահայկական ճակատ»-ի հայտարարությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հազարավոր գավառցիների հետ քայլերթ կատարեցին Գավառ քաղաքովԱհա այս ձևով հենց նոր բերման ենթարկեցին Համայնքային ոստիկանության գլխ. վարչության կենտրոնական բաժին Դավիթ Մինասյանին․ «Համահայկական ճակատ» ՇարժումՄիակը բանը, որ պետք է ջնջենք մեր պատմությունից` Փաշինյանն է` իր փոքրիկ խմբակի հետ. «Ուժեղ Հայաստան»«Էս երկիրը փրկե´ք էս չարիքից», - Գավառի բնակիչը` Նարեկ ԿարապետյանինԳավառցիներն ուզում են ապրել ուժեղ երկրում, ուժեղ տնտեսությամբ և ուժեղ անվտանգությամբ. Աշոտ ՄարկոսյանԵրևան-Սևան մայրուղին` հենց հիմա. վայյյ թույլ Նիկոլ, վայ․ բան չմնաց Ուժեղ Հայաստանին․ Ռուբեն ՄխիթարյանՀայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասինԲոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ Ռուսաստանը որոշում չունի․ ՊեսկովՆարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել ԳավառիցՊենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post«Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանումՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանն է«Դժոխք փակ դռների հետևում». ի՞նչ էր թաքցնում Օդրի Հեփբըրնը Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվորԵվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Սկանդալ «Միսս Գրանդ Թաիլանդ»-ում. մասնակիցը կորցրել է ատամները ուղիղ եթերում
Ամենադիտված