Հայերեն

Հայտնի գործիչները՝ ոճաբանի աչքերով․ Սերժ Սարգսյան

Life

Hraparak.am-ի՝ «Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով» շարքի շրջանակներում շարունակում ենք վերլուծել նրանց իմիջը, թե ինչ են հագնում եւ ինչու, ինչ չպետք է հագնեն, ինչ աքսեսուարներ կրեն։ Այս անգամ մեր ոճաբանի՝ Նիակրիսի դիտարկման առանցքում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հագուստի մասին

Գիտեք, ասում են՝ ինչքան ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում երկրի քաղաքացիները, այնքան ավելի քիչ են հետաքրքրվում քաղաքականությամբ ու անգամ կարող են սեփական նախագահին չճանաչել: Մեր նախագահի նկարները նայելիս այս միտքը ինձ հանգիստ չէր տալիս, կարծես նրա ոճը մի նպատակ է հետապնդում՝ լինել մաքսիմալ չհիշվող, մարդուն դարձնել անտեսանելի: Թվում է՝ պաշտոնական դրեսկոդը երևակայության կամ անհատականության տեղ չի թողնում՝ թելադրելով սեղմ շրջանակներ, բայց անգամ այս պարագայում ցանկության դեպքում կարելի է յուրօրինակ ու ինքնատիպ լինել: Կարծում եմ՝ մեր նախագահը այդպիսի ցանկություն ուղղակի չունի: Եթե ուսումնասիրենք աշխատանքային հագուստը, կտեսնենք սպիտակ ու մուգ կոստյումների անվերջ մի շարք , որտեղ միայն կոստյումների երանգն է մի քիչ տարբերվում կամ փոխկապներն են փոխվում: Ոճի առումով սխալներ չկան այն պարզ պատճառով, որ ոճ չկա, այսպիսի հագուստ կարող է կրել ցանկացած տղամարդ: Մի փոքր բացթողումներ կան համամասնությունների հետ կապված․ ասենք՝ վերնաշապիկների մանժետները պետք է ավելի կարճ լինեն ու պիջակի տակից պետք է երևա 15 կամ 20 սանտիմետր, այլ ոչ՝ 4: Կամ պիջակները, եթե մի քանի սմ ավելի կարճ լինեն, պարոն Սարգսյանը ավելի բարձրահասակ կթվա: Տաբատների երկարությունն էլ, կարծում եմ, մի փոքր ավելի է, քան անհրաժեշտ է: Եթե ամփոփենք, սխալներ չկան, բայց ես խորհուրդ կտայի փորձել բազմազանեցնել ոճը՝ երանգ ունեցող վերնաշապիկներով. կարծում եմ՝ ավելի հետաքրքիր կլինեն անփոփոխ սպիտակը կամ համալրել դետալներով, օրինակ, դեկորատիվ թաշկինակ, ոչ սև կոշիկներով, մի խոսքով՝ այն մանրուքներով, որոնք ինքնատիպ ու ճանաչելի են դարձնում ոճը: Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական ոճին, այն մի փոքր խոսուն է, երևում է, որ նախագահը սիրում է կապույտ գույնը ու վանդակավոր նախշերով վերնաշապիկներ: Մի խոսքով ՝պարզ է դառնում, որ դիմացինդ մարդ է, այլ ոչ թե ռոբոտ:

Սանրվածքի մասին

Սանրվածքը ևս շատ ստանդարտ է, անգամ հնացած, արժե փորձել ավելի ժամանակակից տարբերակներ ու մազերը այդքան ընդգծված չբաժանել, բայց խրախուսելի է, որ մեր նախագահը չի փորձում թաքցնել սպիտակ մազերը, ինչպես ՌԴ նախագահ Պուտինը, կամ չի փորձում երիտասարդանալ կոսմետիկ միջամտությունների միջոցով:

Դետալների մասին

Քանի որ  դետալներ գտնելու ու առանձնացնելու իմ փորձերը ձախողվեցին, ուզում եմ դեմքի էվոլուցիայի մասին ասել. ընթացքում շատ նկատելի է, դառնում, որ պարոն Սարգսյանը հոգնած և ծերացած տեսք ունի, կարծում եմ՝ նրան լավ հանգիստ է հարկավոր՝ մաքուր օդ , երկար զբոսանքներ ու առողջ սնունդ:

Նյութի աղբյուրը` hraparak.am

ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել
Ամենադիտված