Ադրբեջանը հայտնում է իր զոհի մասին
ԱշխարհԱդրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ «Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների արձակած կրակից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջաբար Ֆիրուդին օղլի Զեյնալովը»:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ դա ապատեղեկատվություն է։
Սենոր Հասրաթյանը նշել է, որ Պաշտպանության Բանակը միջադեպի հետ որևէ կապ չունի, և զինծառայողը սպանվել է «սեփական բանակում կանոնադրական հարաբերությունների խախտման արդյունքում»։