Հայերեն

Արևիկ Գևորգյանն՝ անաղմուկ ամուսնանալու ու իր զբաղմունքի մասին

Life

ՖՈՏՈ. Արևիկ Գևորգյանը՝ առանց աղմուկի ամուսնանալու և հագուստի մոդելավորմամբ զբաղվելու մասին
 

«Աննա», «Քաղցր կյանք», «Կյանքի կարուսել», «Գեներալի աղջիկը» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դարձած դերասանուհի Արեւիկ Գեւորգյանն ամիսներ առաջ ամուսնացել է, սակայն, ինչպես այլ հայտնիների դեպքում է լինում, նա այդ առթիվ ո՛չ աղմուկ էր բարձրացրել, ո՛չ էլ, օրինակ, շտապել էր լուսանկարներ հրապարակել սոցցանցերում։ Նրա ամուսնության մասին հանրության լայն զանգվածները տեղեկացան միայն ամիսներ անց։ «Ժողովուրդը» դերասանուհու հետ զրուցել է կարգավիճակի փոփոխության, նրա զբաղվածության, նոր աշխատանքի եւ նոր դերերի մասին։
-Արեւի՛կ, ի՞նչն էր պատճառը, որ Ձեր կյանքի կարեւոր այդ իրադարձության մասին, այսպես ասած, չփորձեցիք աղաղակել։
-Ասեմ, որ ամուսնացել եմ հուլիսի 28-ին։ Առհասարակ, անձնականիս հանդեպ ուրիշ վերաբերմունք ունեմ, չեմ սիրում հանրայնացնել այն, ինչ իմն է։


-Իսկ ամուսնական կարգավիճակը Ձեր կյանքում որեւէ կտրուկ փոփոխության հանգեցրե՞լ է։
-Իմ դեպքում էական փոփոխություններ չեղան, որովհետեւ ես եւ սիրելիս մինչ ամուսնությունն էլ երկար ժամանակ անցկացնում էինք իրար հետ։ Գրեթեր ամեն օր մենք հանդիպում էինք։ Անգամ կարող եմ ասել, որ ամուսնությունից հետո եղել են պահեր, երբ ինձ թվացել է, որ ինքն իմ ընկերն է, ոչ թե ամուսինը։ Կարծում եմ՝ այդ տեսակ հարաբերությունները շատ ավելի առողջ են, հակառակ դեպքում կնշանակի՝ ինչ-որ բան կիսատ է եղել հարաբերություններում, ինչ-որ չափով կինն ու տղամարդն իրար լավ չեն ճանաչել։ Գուցե իմ պարագայում գլոբալ բաներ չփոխվեցին, այդ պատճառով է որակումս կտրուկ, չգիտեմ։ Անգամ ընկերություն անելու ժամանակ մտածում էի, որ երբ ամուսնանանք, ինչ-որ նոր բան պետք է իմանամ դիմացինիս մասին, բայց այդպես չեղավ։
-Ամեն դեպքում, տարիներն առջեւում են, եւ հետո՝ միշտ էլ կարելի է իրար նորովի բացահայտել։
-Այո՛, իհարկե։ Մարդ ամեն օր էլ պետք է պատրաստ լինի փոփոխությունների։


-Իսկ Ձեր նոր կարգավիճակը Ձեր կարիերայի, գործունեության վրա որեւէ կերպ անդրադարձա՞վ, խոչընդոտներ չեղա՞ն։
-Ո՛չ, հակառակը՝ գործունեությունս վերջին շրջանում ավելի եմ ընդլայնել։ Ինչ վերաբերում է դերասանի իմ մասնագիտությանը, ասեմ, որ ընդունվել եմ Տիկնիկային պետական թատրոն եւ ներգրավվելու եմ մի քանի ներկայացումներում, փորձելու եմ ընդգրկվել «Բեթղեհեմի աստղի տակ» ներկայացման մեջ։ Կարծում եմ՝ մյուս ամիս այն կհանձնվի հանդիսատեսի դատին։ Բացի այդ՝ քանի որ առաջին մասնագիտությամբ նաեւ նկարիչ-մոդելավորող եմ, փորձում եմ կայանալ նաեւ հագուստի մոդելավորման ոլորտում։ Ասեմ նաեւ, որ ատելյե բացելու հնարավորություններ կան, գաղափարներս բավական շատ են։ Դեռ չեմ ուզում փակագծեր բացել, բայց կարծում եմ, որ նոր, կրեատիվ հագուստներ կներկայացնեմ հանրությանը, եւ դրանք շատերին հոգեհարազատ կլինեն։
-Բեմական հագուստների մոդելավորմամբ կզբաղվե՞ք։
-Չեմ ուզում հատուկ ուղղություն առանձնացնել, ամեն բան կախված է հանգամանքներից։


-Չե՞ք վախենում, որ կհանդիպեք թեժ մրցակցության։
-Ես մրցակցելու խնդիր իմ առջեւ չեմ դրել եւ որեւէ մեկին որպես մրցակից ընդունել չեմ կարող։ Ամեն մարդ ունի իր մտածողությունը։ Չեմ ասում, թե թելադրելու եմ նոր ոճ․ ով կհավանի, թող կրի ստեղծածս հագուստը։ Առհասարակ, վերջին շրջանում նկատում եմ, որ հայկական բրենդները շատացել են, եւ դա ինձ դուր է գալիս։ Դա գովելի փաստ է։
-Եվ վերջում՝ վերադառնալով Ձեր դերասանական գործունեությանը, խոսենք երկրպագուներին հետաքրքրող մի հարցի շուրջ եւս։ Ձեզ ե՞րբ կտեսնենք էկրաններին։

-Հիմա նկարահանվում եմ մի ֆիլմում, բայց այդ մասին մանրամասներ դեռ չեմ հայտնի։ Առհասարակ, առաջիկայում փորձելու եմ հեռուստատեսային գործունեությունը համատեղել մյուս աշխատանքներիս հետ։
Աննա Բաբաջանյան

 

Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա Կոստանյան
Ամենադիտված