«Չեմ լռելու». Մարինա Պողոսյանը պատրաստվում է անուններ տալ
ՀասարակությունԱռաջին / ՀՀ արդարադատության նախարարի նախկին խորհրդական Բագրատ Ղազինյանը ներգրավվել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի գործով որպես մեղադրող դատախազ: Հիշեցնենք, որ նրանից առաջ ներգրավված երկու դատախազները տարբեր պատճառներով մինչև վերջ չհասցրեցին Պողոսյանի դեմ առաջադրված մեղադրանքը: Բագրատ Ղազինյանը եկավ դատարան և «փոփոխեց» Պողոսյանին առաջադրված մեղադրանքը: Այդ փոփոխությունը, սակայն, ոչ թե վերաբերում էր Պողոսյանին մեղսագրվող արարքին, այլ ընդամենը հստակություն էր մտցնում նրան առաջադրված մեղադրանքում:
Բանն այն է, որ Մարինա Պողոսյանին մեղադրում էին կանադահայ Արփի Մերասին դե յուրե պատկանող անշարժ գույքի յուրացման և անշարժ գույքի վաճառքից ստացված գումարի յուրացման մեջ: Այսինքն, ըստ մեղադրանքի, յուրացվել էր ընդամենը մեկ գույք, սակայն Պողոսյանին վերագրվել էր կրկնակի յուրացում՝ գույքը և նրա վաճառքից ստացված գումարը: Մեղադրյալի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը սույն գործով նշանակված առաջին իսկ նիստի ժամանակ մեղադրանքի կողմին կոչ էր արել կողմնորոշվել՝ ի վերջո ինչի մեջ են մեղադրում Պողոսյանին: Միայն ամիսներ անց, երբ այս գործով թվով երրորդ դատախազը ներգրավվեց, այս թյուրիմացությունը շտկվեց:
Արդարադատության նախարարի նախկին խորհրդականը Պողոսյանին «նոր» մեղադրանք առաջադրելիս հիմնվել էր հին մեղադրանքի վրա՝ վկայակոչելով նախաքննության նյութերն ու դատաքննության ընթացքում ձեռբ բերված փաստերը: Նախորդ դատական նիստի ընթացքում Մարինա Պողոսյանը արձագանքեց իրեն առաջադրված մեղադրանքին՝ հայտարարելով, որ մեղադրող դատախազը պարզապես չի ծանոթացել գործի նյութերին և իրականությանը չհամապատասխանող փաստեր է վկայակոչել:
շարունակությունը՝ կայքում