Անսպասելի առաջարկ Հայաստանին
ՔաղաքականությունԼրագիր / Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի հետ ասուլիսում ուշագրավ հայտարարություն է արել:
«Մենք քննարկեցինք, թե ինչպես կարելի է բարելավել Արեւելյան գործընկերության ծրագիրը՝ հաշվի առնելով Լեհաստանի եւ հուսամ՝ նաեւ Հայաստանի ցանկությունները: Նաեւ այն, թե ինչպես կարելի է այդ ծրագրում Եվրոպական միությանն անդամակցության իրական հեռանկարներ ստեղծել, քանի որ առայժմ Արեւելյան գործընկերությունը հեռու է կատարյալ գործիք լինելուց՝ չառաջարկելով անդամակցության իրական հեռանկար», ասել է լեհ նախարարը:
Լեհաստանը Շվեդիայի հետ միասին Արեւելյան գործընկերության ծրագրի նախաձեռնողներից է: Այս ծրագիրն ըստ էության միտված է Եվրամիությանը նախկին խորհրդային հանրապետությունների ինտեգրմանը: Ծրագրի շրջանակում ԵՄ հետ արդեն Ասոցացման համաձայնագիր են ստորագրել Մոլդովան, Ուկրաինան ու Վրաստանը:
Հայաստանը հրաժարվել է ստորագրել, անդամակցելով ԵՏՄ-ին, սակայն շարունակել է բանակցությունները, նախաստորագրել շրջանակային նոր համաձայնագիրը եւ պատրաստվում է ստորագրել այն նոյեմբերին: Եթե իհարկե մինչ այդ ֆորս-մաժորներ չլինեն, մասնավորապես Բաքու-Մոսկվա տանդեմի կողմից:
շարունակությունը՝ կայքում