Հայերեն


ՀՀԿ-ի համագումարն աննախադեպ է լինելու

Քաղաքականություն

Armlur-ը գրում է․

Իշխող հանրապետական կուսակցությունը պատրաստվում է նոյեմբերի 26-ին համագումար անցկացնել: ՀՀԿ-ականներն արդեն մասնավոր զրույցներում քչփչում են, թե իբր այն աննախադեպ է լինելու: Իրականում առավել հավանական է, որ առաջիկա համագումարը լինի նախորդի կրկնությունը` մի փոքր «պլպլացրած» տարբերակով: ՀՀԿ-ում այլեւս ավանդույթ է դառնում համագումարից առաջ նոր կառավարություն ձեւավորելը: Բանն այն է, որ ՀՀԿ-ի վերջին` 15-րդ համագումարը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 24-ին: Դրանից ընդամենը մեկուկես ամիս առաջ` ապրիլի 3-ին, հրաժարական էր ներկայացրել վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ ապրիլի 13-ին նրան փոխարինել էր Հովիկ Աբրահամյանը: Այնուհետեւ մայիսի 19-ին խորհրդարանին էր ներկայացվել Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության ծրագիրը, որը խորհրդարանի կողմից հաստատվել էր մայիսի 22-ին` ՀՀԿ-ի համագումարից ընդամենը երկու օր առաջ: Այս անգամ էլ, ինչպես հայտնի է, երկու շաբաթ առաջ` սեպտեմբերի 8-ին, հրաժարական ներկայացրեց Հովիկ Աբրահամյանը, եւ սեպտեմբերի 13-ին Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ: Մինչեւ հոկտեմբերի 3-ը պետք է նոր կառավարություն ձեւավորվի, իսկ դրանից հետո քսանօրյա ժամկետում էլ` մինչեւ հոկտեմբերի 23-ը, նոր կառավարությունը խորհրդարարանին պետք է ներկայացնի ծրագիրը, որը հինգօրյա ժամկետում պետք է ընդունվի կամ մերժվի: Հասկանալի է, որ նոր կառավարության ծրագրի չհաստատվելու տարբերակը գրեթե անհնար է: Ուստի կարելի է ակնկալել, որ ՀՀԿ-ի համագումարը տեղի է ունենալու նոր կառավարության ծրագրի հաստատումից մոտ երեք շաբաթ անց: Այսինքն՝ ինչպես 2014-ի մայիսին, այս անգամ էլ Սերժ Սարգսյանը կարող է նոր կառավարության կազմավորումով պայմանավորված ինչ-որ խոստումներ հնչեցնել` գիտակցելով, որ առնվազն մի քանի ամիս պետք է լինելու, որպեսզի հնչած խոստումների փուչ լինելու հարցում մարդիկ փաստացի համոզվեն: Օրինակ՝ ՀՀԿ-ի նախորդ համագումարում Սերժ Սարգսյանն այսպիսի խոստում էր տվել. «Առաջիկա տարիները լինելու են խիստ կարեւոր: Մեզ համար դրանք պիտի լինեն աշխատանքի եւ կոնկրետ արդյունքների տարիներ: Ամենօրյա աշխատանք եւ դրական արդյունքներ. ահա ամենալավ քարոզչությունը, որ կարող է լինել կառավարող ուժի պարագայում»: Այս խոսքերին հաջորդած երկուսուկես տարիներին Հայաստանի տնտեսությունը հետեւողականորեն քայքայվեց, պետական պարտքը մեկ միլիարդով ավելացավ, շուրջ 100 հազար մարդ արտագաղթեց Հայաստանից եւ այսպես շարունակ: Կարելի է կարծել, որ հենց այս «աշխատանքը եւ արդյունքն» է նա նկատի ունեցել իր ելույթում: Նախորդ կառավարության ծրագրի մասին էլ Սերժ Սարգսյանը 2014-ի մայիսին ասել էր. «Այն փոխկապակցված քայլերի մի ամբողջ համալիր է, որն ուղղված է սկսված բարեփոխումները շարունակելուն, արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն եւ արդար աշխատանքը խրախուսելուն»: Թե ինչ եղավ հետո, բոլորի աչքի առաջ է: Անցած երկուսուկես տարիներին Հայաստանում տեղի չի ունեցել գեթ մեկ իրադարձություն, որը այսօր կարելի է մատնանշել եւ ասել, որ այսպիսի դրական բան է տեղի ունեցել: Բայց կասկած չունենք, որ ՀՀԿ-ի առաջիկա համագումարում եւս Սերժ Սարգսյանը նույնատիպ ինչ-որ խոստում կտա, այս անգամ էլ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի հետ կապված: Սերժ Սարգսյանի վերը նշված ելույթից եւս մեկ հատված մեջ բերենք. «Ես վստահ եմ, որ մեր գործարարները, աշխատավորներն ու գյուղացիները, ուսուցիչներն ու բժիշկները, բոլորը մշտապես զգալու են պետության ուշադրությունը, իշխանությունների օժանդակող ձեռքն ամենատարբեր հարցերի լուծման ժամանակ: Կառավարությունն այսօր իրեն ամուր ու վստահ է զգում եւ ունի մեր բոլորի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության աջակցությունը»: Հատկապես գործարարների, աշխատավորների եւ գյուղացիների վրա ՀՀԿ-ի աջակցությունը վայելող կառավարության գործունեության ազդեցությունը, կարծում ենք, բոլորի համար ակնհայտ է. մարդիկ գնալով ավելի են աղքատանում, իսկ երկրից հեռանալու մասին մտորողների թիվն էլ հաստատուն աճում է: Սակայն, կարծում ենք, որ Սերժ Սարգսյանի նախորդ ելույթի գոհարը հետեւյալ միտքը կարող է լինել. «Գալիք տարիները լինելու են տնտեսական հնարավորությունների ընդլայնման եւ մարդկանց բարեկեցության ավելացման ժամանակահատված: Սա միանշանակ է: Այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք գնալ հստակ քայլերով ու առավելագույն ջանքերով: Դրական փոփոխություններ կլինեն թե՛ տնտեսավարման պայմանների բարելավման, թե՛ իրացման շուկաների ընդլայնման հարցերում»: Այս խոսքերի պատասխանը տվել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը` փաստելով, որ Հայաստանի տնտեսությունը շատ ծանր վիճակում է գտնվում: Մի խոսքով, տեսնենք՝ այս անգամ Սերժ Սարգսյանը ինչ սին խոստումներով է հանդես գալու: Հ.Գ. ՀՀԿ-ի գալիք համագումարը նախորդից կտարբերվի թերեւս միայն նրանով, որ նախկինում նախագահությունում նստածներից մի քանիսը, եթե անգամ կրկին իրենց տեղերում բազմեն, ապա այլեւս որպես պաշտոնաթողներ են ներկայացած լինելու: 

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված