«Ես ավելի սառը, չոր էի». Գայանե Ասլամազյանն անկեղծանում է
LifeԳայանե Ասլամազյանի 41–ամյակի առթիվ ամուսինը` Ջիանի Օնչոն, նրան երգ էր նվիրել։ Tert.am Life–ի հետ զրույցում Գայանեն ասաց, որ անակնկալը, իսկապես, ստացված էր։ Ամուսնուն միշտ հաջողվում է հաճելի պահեր պարգևել իրեն։
«Անհամբերությամբ սպասում եմ պրեմիերային։ Երգից շատ փոքր հատված եմ լսել և ինձ շատ է դուր եկել։ Ես առավոտյան ստացա և՛ ծաղիկներ, և՛ նվերներ, սակայն ամուսինս ասաց` սա դեռ նվերդ չէ։ Սպասում էի, թե ինչ է լինելու, զանգեց, ասաց` էջումս մի բան եմ դրել, նայիր։ Շատ հաճելի նվեր էր։ Անունն էլ էր գրավիչ` «Իմ սրտի տեր»»,– ասաց հաղորդավարուհին։
Ամուսինը ջանք չի խնայում Գայանեին ցույց տալու, որ նա իր կյանքի թագուհին է, Գայանեն էլ իրեն երջանիկ կին է համարում։ Ժամանակին իր զգացմունքները խնամքով թաքցնող դերասանուհին հիմա ավելի արտահայտվող է դարձել։
շարունակությունը՝ կայքում