Նեյմարը մեկնաբանել է իր հեռացումը
ՍպորտՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է իր հեռացումը «Մարսելի» դեմ Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի խաղում: 87-րդ րոպեին «Մարսելի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը գցել էր Նեյմարին, ինչից հետո բրազիլացին հրել էր մրցակցին: 2 ֆուտբոլիստներն էլ ստացել էին դեղին քարտ, իսկ Նեյմարի համար դա երկրորդ զգուշացումն էր:
«Դա չափազանց խիստ ու անարդար որոշում էր: Ես ամբողջ խաղի ընթացքում հարվածներ էի ստանում ոտքերիս: Մարմնիս վրա կան շատ այտուցներ: Այդպես արձագանքելու պատճառն այն էր, որ իմ ոտքերին հարվածեցին հետեւից: Ես զայրացել էի: Մրցավարն արեց այն, ինչ ցանկանում էր՝ թույլ տալով «Մարսելին» ստանալ թվային առավելություն»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Esporte Interativo-ն:
Հիշեցնենք, որ բրազիլացու հեռացումից հետո ՊՍԺ-ն ավելացված ժամանակում խփել էր երկրորդ գոլը եւ խուսափել պարտությունից՝ 2:2: