Դանակահարվել է Տատյանա Ֆելգենհաուերը. լուսանկար
ԱշխարհԵկուշաբթի անհայտ տղամարդը ներխուժել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրություն եւ դանակով հարվածել հաղորդավար Տատյանա Ֆելգենհաուերի կոկորդին, նշված է «Էխո»-ի կայքի հաղորդագրության մեջ:
Տղամարդուն բռնել են եւ ոստիկաններին հանձնել: Հաղորդավարի կյանքին վտանգ չի սպառնում, նրան հոսպիտալացրել են:
Իրավապահ մարմիններում աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ հարձակման պատճառը անձնական վեճն է: Ոստիկանություն տեղափոխված ձերբակալվածին հարցաքննում են:
ՌԴ Գլխավոր դատախազությունում հարձակումն «աղաղակող» են անվանել՝ ընդգծելով, որ իրավիճակը վերահսկողության ներքո է:
Mash-ն իր հերթին հայտնել է, որ 2 անհայտ անձ նախ գազի բալոնից փչել են Նոր Արբատում գտնվող շենքի պահակի դեմքին, հետո նոր միայն խմբագրություն են բարձրացել: Այստեղ նրանք մոտեցել են Տատյանա Շադրինային (Ֆելգենհաուերին), եւ նրանցից մեկը նրա կոկորդին հարվածել է դանակով: