Բարձրանու՞մ է կատուն, թե՞ իջնում. պատասխանեք և ըստ պատասխանի իմացեք ձեր բնավորությունը
LifeEsotericblog.ru-ն հետաքրքիր թեստ է առաջարկում, որը կօգնի բացահայտել ձեր բնավորությունը։ Աշխատեք արագ պատասխանել այս հարցին՝ կատուն բարձրանո՞ւմ է աստիճաններով, թե՞ իջնում։
Եթե կատուն բարձրանում է աստիճաններով… մարդկանց էներգիա եք հաղորդում։ Հեշտությամբ եք շփվում մարդկանց հետ և միշտ փորձում եք օգնել կյանքի դժվարությունները հաղթահարելիս։ Կարողանում եք վերահսկել սեփական ներաշխարհը։ Գրեթե ոչ մի խնդիր չունեք ինքներդ ձեզ հետ։ Հանգիստ եք, հավասարակշռված։ Մարդկանց դուր է գալիս ձեր հանգստությունը։
Եթե կատուն իջնում է աստիճաններով… Ռեալիստ եք, խարիզմատիկ։ Մարդիկ հիանում են ձեր ռացիոնալ մտածողությամբ։ Հպարտանում եք, որ ձեր կյանքն անհավանական կազմակերպված է։ Գերադասում եք ամեն ինչ նախապես ծրագրել։ Մարդիկ ցանկանում են ձեզ տեսնել իրենց շրջապատում։