«Ազիզ լա դենը», «Ա դե բրախի». «Zangi»-ն թողարկել է ստիկերներ՝ Լոռու դիալեկտով
Հասարակություն«Zangi» հավելվածը թողարկել է Լոռու բարբառով ստիկերների հավաքածու: Այն ներառում է 24 արտահայտություն, իսկ փաթեթը ստացել է «Դբա լավը» խորագիրը: Ստիկերների ստեղծման հարցում ակտիվ մասնակցություն են ունեցել լոռեցիները: «Zangi»-ի ֆեյսբուքյան էջում նրանք ներկայացրել են իրենց տարբերակները: Ավելի քան 1200 առաջարկից ընտրվել են ամենահաճախ կրկնվողները:
«Առաջարկված բառերի մեջ առաջատար էր «դբա լավը» արտահայտությունը։ «Լա մի շըշացրա», «արի կուշտըս», «լա լսի», «ազիզ լա դենը» հաջորդաբար լրացնում են առաջատարների ցուցակը։ Հետաքրքիր ու հումորային առաջարկները շատ էին, հավանաբար լոռվա բարբառով մեկ այլ փաթեթ կստեղծենք»,- ասել է «Zangi»-ի կոմերցիոն տնօրեն Վիգեն Ավանեսյանը:
Կան նաեւ «մի զադ էլ ա կա ոչ», «ա դե բրախի», «ըմանչիլ մի» եւ այլ բարբառային արտահայտություններ: Դրանք արդեն հասանելի են: Ավելի վաղ «Zangi»-ն թողարկել էր Արցախի՝ «Լոխ լյավա» եւ Գյումրիի՝ «Ի՞նչխ թե» փաթեթները:
