Հայկական արմատներով 17-ամյա Ժենյա Մեդվեդևան հաղթել է գեղասահքի մոսկովյան Գրան-պրիի առաջին փուլում (տեսանյութ)
ՍպորտԳեղասահքի աշխարհի կրկնակի և օլիմպիական չեմպիոնուհի Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) հաղթող է ճանաչվել Մոսկվայում անցկացվող Գրան-պրիի առաջին փուլի կարճ և կամայական ծրագրերի ընդհանուր արդյունքով:
Ինչպես տեղեկացնում է Ntv.ru-ն, գեղասահորդուհին 231.21 միավոր է ստացել երկու ելույթի արդյունքում: Երկրորդ տեղն է զբաղեցրել իտալուհի Կարիլինա Կոստները (215,98), իսկ երրորդ տեղը՝ ճապոնուհի Վակաբա Հիգուտին (207,17):
Գրան-պրիի հաջորդ փուլը կանցկացվի Կանադայում՝ հոտեմբերի 27-29-ը:
Հիշեցնենք, որ Եվգենյան հոկտեմբերի 20-ին փայլուն ելույթ էր ունեցել Գրան-պրիի առաջին փուլի կարճ ծրագրում՝ ստանալով 80.75 միավոր, որը իր իսկ սահմանած համաշխարհային ռեկորդից մեկ միավորով պակաս է: