Տեսախցիկը ֆիքսել է տղայի անմիջապես կողքին կայծակի հուժկու հարվածի պահը
ԱշխարհԱրգենտինայում կինը նկարահանել է այն պահը, երբ կայծակը հարվածել է որդուց աննշան հեռավորությամբ։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ի Misiones Online ալիքում:
Ինչպես Infobae պարբերականին պատմել է 12-ամյա տղայի մայր Կարոլինա Կոտուրը, ամպրոպի ժամանակ ինքը փորձել է հանգստացնել դստերը, որը վախենում է կայծակներից: Այդ ժամանակ տնային տնտեսուհին ասել է Կարոլինային, որ նրա որդին խաղում է անձրևի տակ:
Կարոլինայի խոսքով՝ ինքը սկսել է նկարահանել անձրևանոցով կոյուղու խողովակի տակ կանգնած որդուն: Հանկարծակի երեխայի մոտ կայծակ է խփել, ինչից հետո հեռախոսն ընկել է խուճապի մատնված կնոջ ձեռքից:
Ավելի ուշ կինը պատմել է լրագրողներին, որ երեխան վնասվածքներ չի ստացել: