Հայերեն

Ինչ է սպասվում ձեզ վաղը. աստղագուշակ

Life

Խոյ: Այսօր հաջողվում է գործադրել գիտելիքներն ու ցուցադրել գործնական և անհատական որակները: Ղեկավարության վրա լավ տպավորություն եք թողնում, և, բացառված չէ, որ մոտ ժամանակներս ձեր մտահղացումները պաշտպանություն գտնեն: Խուսափեք չարախոսելուց և բամբասելուց:

Օրը բարենպաստ է բնակարանը բարեկարգելու և մտերիմների հետ հարաբերությունները էլ ավելի խորացնելու համար: Դուք փոխըմբռնման կհասնեք, եթե անկեղծ ցանկություն ցուցաբերեք տան անդամների գործերով հետաքրքրվելիս: Ձեզ համար թանկագին մարդուն կուրախացնեք` խոստովանելով, որ նրա հետ համատեղ կյանքում դուք երջանիկ եք:

Ցուլ: Որքան էլ տարօրինակ է, բայց այսօր ձեր գործընկերը կարող է դառնալ մի մարդ, որին վաղուց չեք տեսել կամ որին երբեք չեք համարել ձեր համախոհը: Պատահական խոսակցության մեջ անսպասելի շրջադարձերը կարող են օգտակար և շահութաբեր լինել ձեզ համար: Խուսափեք, սակայն, չափից դուրս աշխույժ և ուրիշներին քննադատող խոսակցություններ վարել:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք կարող են վերաճել հետագա լուրջ հարաբերությունների: Բացառված չեն հանդիպումներ այնպիսի մարդկանց հետ, որոնց դուք չեք տեսել երկար տարիներ, բայց նրանց հետ կապված եք հաճելի հիշողություններով:

Երկվորյակ: Ավելի լավ է այսօր սահմանափակեք շփումները և չսևեռվեք ծագող խնդիրների վրա: Մի հանդիմանեք մարդկանց դատարկ բաների համար:Աշխատեք առօրյա գործերն ավարտել օրվա առաջին կեսին, իսկ մնացած ժամանակը նվիրաբերել առավել հանգիստ զբաղմունքի: Զգուշացեք ձեր բարօրության ու ֆինանսական հաջողությունների մասին շաղակրատելուց: Մարդիկ ձեզ սխալ կհասկանան:

Երեկոն շատ ավելի լավ կանցնի առանց ավելորդ խոսակցությունների: Տրվեք ձեր հոբբիին կամ այլ հետաքրքիր գործի, կարող եք զբաղվել բնակարանի բարեկարգմամբ: Գնումներ կատարելիս, սակայն, ուշադիր եղեք: Կենցաղային տեխնիկայի ընտրությունը կարող է անհաջող լինել:

Խեցգետին: Այսօր ցանկալի է ռիսկի չդիմել և աշխատանքային գործընթացը կազմակերպել սովորական և ստուգված մեթոդներով: Նորարարությունները, որոնք առաջին հայացքից ավելի արդյունավետ կթվան, կարող են հանգեցնել մի շարք բարդությունների: Խորհրդատուներ այսօր շատ կլինեն, և չեք կողմնորոշվի` որի խորհուրդը լսել և որինը` ոչ:

Աշխատեք մտերիմներին չծանրաբեռնել ձեր խնդիրներով: Նրանց հետ զրույցներում անսպասելիորեն կարող են ի հայտ գալ ձեր կամ տան անդամների անձնական կյանքին վերաբերող մանրամասներ: Հանդիպումների և հավաքույթների ժամանակ փորձեք շոշափել առավել ընդհանուր հարցեր:

Առյուծ: Եթե որոշել եք թափ հաղորդել ձեր աշխատանքային կարիերայի առաջընթացին, ապա հարկ է, որ հետևեք տվյալ ձեռնարկությունում ձևավորված ավանդույթներին: Եթե ձգտում եք մասնագիտական հաջողությունների, արժե, որ այսօր կշռադատեք ձեր վարքագիծը և անհրաժեշտության դեպքում որոշակի սրբագրումներ կատարել` ստացված տեղեկությունների համեմատ:

Մտերիմների հետ հարաբերությունները կլինեն ջերմ: Նրանք, ովքեր դեռ չեն ճաշակել ընտանեկան կյանքի երջանկությունը, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ իրենց հարաբերություններում, ավելի լավ է, պահպանեն արդեն փորձված մարտավարությունը և չընկնեն մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ:

Կույս: Դուք հակված եք այսօր կտրուկ փոխել բոլոր ծրագրերը և նույնիսկ ամեն ինչ զրոյից սկսել: Օրը բարենպաստ է սովորությունները բարեփոխելու համար, օրինակ, փորձեք նոր սննդակարգի և սնվելու նոր ռեժիմի անցնել, սկսեք զբաղվել սպորտով և այլն:

Երեկոյան կողմ, հավանաբար, ստիպված կլինեք ուշադրություն դարձնել մտերիմներին, ովքեր ցանկանում են իրենց դժգոհությունը հայտնել: Եթե ձեզ հաջողվի վերահսկել հուզմունքը, ապա կխուսափեք անցանկալի կոնֆլիկտից: Օրվա վերջում զգացնել կտա հոգնածությունը, որ կարող է հանգեցնել անքնության:

Կշեռք: Այսօր շանս կունենաք հաջողության հասնել ազդեցիկ, ինչպես նաև այն մարդկանց հետ համագործակցությունից, որոնցից կախում ունեք: Բայց, որպեսզի հաջողությունը ուղեկցի ձեզ, պետք է զրույցներում լինեք շատ ուշադիր և շրջահայաց: Այսօր խնդիրների քննարկումը կարող է վերածվել փոխադարձ կշտամբանքի, եթե ժամանակին վերջ չդնեք այդ խոսակցություններին:

Օգտվեք մտերիմ մարդկանց հետ ձեր հարաբերությունները առավել ջերմացնելու համար ստեղծված բարենպաստ իրավիճակից: Այսօր հնարավոր է, որ դեպքերի անսպասելի շրջադարձը ձեզ մոռացնել տա սիրելիի հետ ունեցած նախկին անհամաձայնությունները:

Կարիճ: Օրը հարմար է գործարար ակտիվույուն ցուցաբերելու համար: Դուք կճաշակեք գործադրած ջանքերի ու աշխատանքի պտուղները: Այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում նոր գործեր ձեռնարկել, համաձայնագրեր ստորագրել: Իսկ օրվա երկրորդ կեսին հավատարիմ մնացեք գործողությունների նախապես կազմված ծրագրերին:

Խուսափեք մտերիմների և սիրելիի հետ բաց խոսակցություններից, մի շտապեք բարեկամների առջև բացել ձեր ծրագրերը: Այսօր ձեր շրջապատում, չի բացառվում, լինեն մարդիկ, ովքեր չեն կարողանա պահել այն գաղտնիքները, որ դուք կվստահեք նրանց:

Աղեղնավոր: Այսօր հնարավոր են ֆինանսական հողի վրա տարաձայնություններ ղեկավարների կամ գործընկերների հետ: Դուք դժվարությունների կհանդիպեք այն ոլորտներում, որոնք ամենաքիչ հավանական են: Սակայն, չնայած ծագած խնդիրներին, ձեր գործունեությունը կլինի արդյունավետ այնքան, որ կառաջացնի շրջապատի մարդկանց նախանձը:

Նշանի ներկայացուցիչների համար օրը ամենալավը չէ անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հնարավոր է նույնիսկ անհիմն կասկածներ ծագեն սիրելիի հավատարմության հետ կապված: Այդ հողի վրա առաջացած հույզերին ազատության տալ այսօր չարժե:

Այծեղջյուր: Օրը կառաջանա ինչպես ծրագրել էիք և ձեզ հաճելի զգացումներ կպարգևի: Այն ձեզ լավատեսության հիմքեր կտա: Թեև հին խնդիրները կմնան չլուծված, բայց դուք շուտով կհասկանաք` ինչպես հաղթահարել դրանք: Նշանի` աշխատանք փնտրող ներկայացուցիչները, հնարավոր է, հետաքրքիր առաջարկներ ստանան:

Իսկ ահա տան անդամների կամ սիրելիի հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր խնդրահարույց կլինի: Մտերիմները չհիմնավորված պահանջներ կներկայացնեն: Նարանց այդ վարքագիծը հասկանալը դժվար կլինի ձեզ համար:

Ջրհոս: Անսպասելի նորություններն ու ծրագրերի կտրուկ փոփոխությունները կստիպեն ձեզ հուզվել: Դժվարություններ կծագեն փաստաթղթերի ձևակերպման և պաշտոնյաների հետ շփումների ժամանակ: Բայց, միևնույն ժամանակ, հնարավոր է, որ ձեզ համար կարևոր մարդու կողմից գործնական խորհուրդ և աջակցության խոստում ստանաք:

Թույլ մի տվեք կղմնակի անձանց` միջամտել ձեր ընտանեկան գործերին: Ներընտանեկան խոսակցություններն ու վեճերը թողեք տան պատերի ներսում: Ձեր նախասիրությունները մի պարտադրեք մտերիմներին, այլապես կարժանանաք նրանց գնահատականին, որը, հնարավոր է, շատ հեռու լինի ձեր մասին ունեցած ձեր իսկ պատկերացումներից:

Ձկներ: Այսօր ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել շրջապատի վրա:Կուտակած գիտելիքների ու փորձի շնորհիվ մասնագիտական խնդիրներն այսօր հեշտւթյամբ են լուծվում: Սակայն չարժե այդ ամենից այսրոպեական նյութական փոխհատուցում սպասել: Շատ շուտով ընդհանուր գործում ձեր ներդրումը կգնահատվի ըստ արժանավույն:

Եթե այսօր առտնին գործերը անեք սիրելիի հետ համատեղ, դա կօգնի ձեզ հարթել և ջերմացնել հարաբերությունները: Նրանք, ովքեր դեռ իրենց ընտանեկան երջանկության փնտրտուքի ճանապարհին են, կարող են ռոմանտիկ երեկո ծրագրել պոտենցիալ թեկնածուի հետ:

 

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում
Ամենադիտված