Սերժ Սարգսյանի կտրուկ հրահանգը Վովա Գասպարյանին
ՔաղաքականությունԼրագիր / Հոկտեմբերի 23-ին մասնակցելով ոստիկանության կոլեգիայի նիստին, Սերժ Սարգսյանը գործնականում դեղին քարտ ցույց տվեց ոստիկանապետ Վովա Գասպարյանին, հայտարարելով, որ երկար տարիներ ապահով երկրի համբավ ունեցող Հայաստանը վերջին շրջանում արձանագրել է նահանջ:
«Դա մտահոգիչ է, մանավանդ որ այդ նույն ժամանակահատվածում մեր որոշ հարևաններ դրական տեղաշարժ են արձանագրել: Ես այս պարագայում որևէ արդարացում, որևէ պատճառ չեմ ընդունում: Չեմ ընդունում, երբ ասում են՝ ուրիշները հանցագործությունները թաքցնում են, այս են անում, այն են անում… Սրանք հեքիաթներ են, որոնք պետք է պատմել երեխաներին», հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Փաստացի, նա հայտարարում է, որ ոստիկանապետը Սարգսյանին երեխայի տեղ է դրել եւ հեքիաթ է պատմում: Համենայն դեպս, Սարգսյանն օգտագործում է ոստիկանության բացատրությունները բնորոշող բավական կոշտ ձեւակերպում, ինչը ամենեւին բնորոշ չէ այդ կառույցի հանդեպ նրա նախկին գնահատականներին, անգամ եթե դրանք եղել են բացասական:
շարունակությունը՝ կայքում