Միջազգային հանրությունը մի հատ էլ չպպզի՞՝ վրայով թռչեք
ՔաղաքականությունԼրագիր / ՀՀ ԱԺ փոխնախագահն ու Մեքսիկայից ժամանած պատգամավորներն այսօր Ստեփանակերտում հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Ըստ ԱԺ հաղորդագրության՝ հանդիպմանը մերոնք խիստ դատապարտել են Ադրբեջանի կողմից զինադադարի հերթական խախտումը եւ հայտարարել, որ միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից ՍՊԱՅԿ-ի կիրառումը:
Իր հերթին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այս իրադարձություններին: «Մենք արդեն իսկ հորդորել ենք և Մինսկի խմբին, և միջազգային հանրությանը, որ տրվեն հասցեական գնահատականներ», ասել է նա:
Միջազգային հանրությունն այս անի, այն անի… Բա դո՞ւք ինչ անեք, դո՞ւք ինչ եք անում, անմիջապես առաջանում է հարցը:
Միջազգային հանրությունն ապրիլից հետո ընդունել է հայկական կողմի պայմանները, անտեսել Ադրբեջանի պահանջները, այդ թվում տարածքային ամբողջականության հարցում, ամերիկացիները տրամադրել են խորքային հետախուզության նորագույն սարքավորումներ եւ հայտարարել շփման գիծը որպես սահման ճանաչելու հնարավորության մասին, Եվրամիությունը ընդառաջ է գնացել ու նոր համաձայնագիր պատրաստել Ղարաբաղի վերաբերյալ ընդունելի կետերով, Ադրբեջանին ենթարկել է կոշտ ճնշման ու մեկուսացման, մղելով խորը քաղաքական փակուղի…
շարունակությունը՝ կայքում