Տնօրե՞նն է առեւանգել աշակերտուհուն
ԱշխարհԱդրբեջանական լրահոսում հաճախ տեղեկատվության ես հանդիպում, որ առաջին ընկալմամբ ոչինչ չի ասում: Avropa.info-ն, օրինակ, տեղեկացնում է, որ Սումգայիթում առեւանգվել է 11-րդ դասարանի աշակերտուհի, «ոստիկանության քաղաքային վարչություն բերման է ենթարկվել դպրոցի տնօրեն Բահրուզ Սելիմխանովը»:
Աշակերտուհու առեւանգման գործով դպրոցի տնօրենն ինչու՞ է բերման ենթարկվել: Ոստիկանությունը կասկածում է, որ նա՞ է առեւանգիչը: Կամ, թերեւս, տեղեկություններ կան, որ տնօրենն աջակցե՞լ է առեւանգիչներին: Աշակերտուհուն դպրոցի՞ց են առեւանգել:
Ամենայն հավանականությամբ, Սումգայիթում «Կովկասի գերուհին» ֆիլմի սյուժեով առեւանգում է կազմակերպվել, եւ դպրոցի տնօրենն առնվազն աջակցել է առեւանգողներին: Այդ դեպքում ո՞վ է սումգայիթցի «Սաախովը»: Բարձրաստիճան պաշտոնյա՞, գործարա՞ր, օրենքով գո՞ղ: Իսկ գուցե տնօրենն ի՞նքն է «Սաախովը»: