Ջիգարխանյանի վիճակը միջին ծանրության է. բժիշկները մանրամասներ են հայտնում
Աշխարհ
Դերասան Արմեն Ջիգարխանյանը գտնվում է միջին ծանրության վիճակում։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են 57-րդ քաղաքային հիվանդանոցում։
«Իրեն լավ է զգում, ջերմաստիճանը նորմալ է՝ 36.4 աստիճան, վիճակը՝ միջին աստիճանի ծանրության»,-ասել է պարբերականի աղբյուրը։
Ջիգարխանյանը հիվանդանոցում է հայտնվել հոկտեմբերի 10-ին։
Մարտին նա արդեն հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում՝ կաթված տանելու կասկածանքով։
Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Ելենա Գիլվանովան։