Գիտնականները կաթնագեղձի քաղցկեղի հետ կապված 72 նոր մուտացիա են հայտնաբերել
ՀասարակությունԳիտնականները հայտնաբերել են 72 նոր մուտացիա, որոնք բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Այս հայտնագործությունը կրկնապատկել է քաղցկեղի այդ տեսակի հետ կապակցված առայսօր հայտնի գենետիկ մարկերների քանակը։
Երկու հետազոտությունները, որոնք հրապարակվել են Nature and Nature Genetics գիտական ամսագրում, միավորում էին ամբողջ աշխարհի 300 գիտական ինստիտուտների ավելի քան 500 գիտնականների աշխատությունների արդյունքները։ Նրանք վերլուծել են 275 000 կանանց մասին գենետիկ տեղեկատվությունը, այդ թվում արյան անալիզները։ Այդ կանանցից 146 հազարը բախվել էր կրծքագեղձի քաղցկեղի։ Մուտացիաների 65 տոկոսը բարձրացնում էր կրծքագեղձի քաղցկեղի առավել տարածված տարատեսակի՝ կրծքագեղձի հորմոնալ-դրական քաղցկեղի՝ իսկ մյուս 7 տոկոսն էլ՝ հորմոնալ-բացասական քաղցկեղի առաջացման հավանականությունը ։
Գիտնականները շեշտում են, որ հետազոտության ընթացքում ստացված տվյալները զգալիորեն խորացնում են կրծքագեղձի քաղցկեղի ժառանգականության ընկալումը։ Դրանք կօգնեն հասկանալ, թե ինչու է որոշ կանանց մոտ ուռուցքների հանդեպ հակում առաջանում, ինչ գեներ ու մեխանիզմներ են դրան մասնակցում։
Ավելին՝ հետազոտողները ստացել են ծանրակշիռ գիտական ապացույց այն մասին, որ կրծքագեղձի հորմոնալ- դրական քաղցկեղով հիվանդների արյունակցական ազգականների մոտ այդ ուռուցքով հիվանդանալու հավանականությունը կրկնակի բարձր է այն կանանց համեմատ, որոնց ընտանեկան պատմության մեջ տվյալ քաղցկեղով հիվանդացության դեպքեր չեն եղել։