Մարզման ընթացքում 20-ամյա բռնցքամարտիկ է մահացել
ՍպորտՖիլիպինցի բռնցքամարտիկ Ջեֆրի Կլարոն մահացել է հիվանդանոցում՝ սպարինգ-մենամարտի ընթացքում ստացած վնասվածքից։ Նշվում է, որ մարզիկն անհապաղ հոսպիտալացվել է, որտեղ, կոմայի մեջ հայտնվելուց հետո, գիտակցության չգալով, մահացել է։
Հոկտեմբերի 18-ին բռնցքամարտիկը դարձել էր 20 տարեկան։ Մարզական կարիերայի ընթացքում նա 5 մենամարտ է անցկացրել՝ տոնելով 1 հաղթանակ և 4 պարտություն։