Հայերեն

«Տրտնջալ չեմ սիրում». Լիլի Սարգսյան / լուսանկարներ

Life

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանն արդեն Չինաստանում է, որտեղ նոյեմբերի 18–ին կմասնակցի «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին։ Tert.am Life–ի հետ զրույցում Լիլին պատմել է, թե ինչպես է անցնում առօրյան Չինաստանում, ինչ բարդություններ է հաղթահարել և ինպես է նախապատրաստվում «Միսս աշխարհին»։

«Այստեղ ամեն բան շատ հրաշալի և հետաքրքիր է։ Այցելել ենք տեսարժան վայրեր։ Օրեր առաջ չինական ներկայացման ենք հաճախել, այնքան տպավորիչ էր։ Մարդիկ էլ բարի են և հյուրընկալ։ Առաջիկայում այցելելու ենք տարբեր քաղաքներ և տեսարժան վայրեր, ծանոթանալու ենք այստեղի մշակույթին»,– ասաց Լիլին։

17–ամյա աղջիկը տրտնջալ չի սիրում, սակայն խոստովանեց, որ սկզբնական փուլում իր համար բարդ էր։ Լիլին առաջին անգամ է ճամփորդում, դեռահաս աղջկան բաժին է հասել միայնակ ճամփորդությունը, ինչն էլ փոքր–ինչ դժվարացրել է իրավիճակը։


«Սկզբնական շրջանում դժվար էր։ Ես շուտ չեմ ադապտանում։ Օտար երկրում, անծանոթ մարդկանց միջավայրում դժվար է միայնակ, բայց հիմա արդեն հարմարվել եմ։ Այստեղ մեր անվտանգությունն ապահոված է։ Բացի այդ, շուտով ինձ կմիանան մարդիկ «Միսս Արմենիայի» անձնակազմից»,– նշեց երիտասարդ աղջիկը։

Ավելի վաղ «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը նշել էր, որ Լիլին ունի որոշակի խնդիրներ, որոնք ակնկալում է շտկել մինչև նրա Չինաստան մեկնելը։ Մեր մասնակցից հետաքրքրվեցինք` իր կարծիքով հաջողվե՞լ է շտկել խնդիրները։

«Խնդիրը կաշկանդվածությունն էր։ Քանի որ առաջին անգամ էի այդպիսի բեմում, մի փոքր կաշկանդված էի։ 1 ամսվա ընթացքում փորձել ենք լուծել այդ խնդիրը։ Աշխատել եմ պարուսույցի հետ, նաև աշխատել ենք քայլվածքիս, խոսքիս, լեզուների իմացության ուղղությամբ։ Բավականին մեծ աշխատանք ենք արել։ Այստեղ շարունակելու ենք աշխատել քայլվածքիս ուղղությամբ, փորձեր ենք անելու բեմում, նաև պարային շարժումներ ենք բեմադրելու»,– ասաց նա։


Լիլիի խոսքով` առօրյա կյանքում ինքն ավելի հանգիստ է, կաշկանդված չէ, պարզապես, հուզմունքը ամեն մեկի մոտ յուրովի է դրսևորվում, իր մոտ արտահայտվել էր կաշկանդվածությամբ։ Ըստ նրա` ինքնավստահության պակաս ինքը չունի. «Ես վստահում եմ իմ ուժերին, դա է պատճառը, որ այսօր այստեղ եմ։ Հիմա հուզված չեմ։ Դրանում կհամոզվեք նոյեմբերի 18–ին»։

Լիլին նշեց, որ շփվում է «Միսս աշխարհի» մասնակից բոլոր աղջիկների հետ, սակայն առավել մտերիմ է Վրաստանի ներկայացուցչի հետ։ Անդրադառնալով մրցակիցներին` Լիլին ասաց. «Մասնակից աղջիկները շատ գեղեցիկ և հաճելի են։ Այստեղ գտնվելն արդեն մեծ հաղթանակ է բոլորիս համար։ Ինչ վերաբերում է մրցակիցներին` ես մրցակիցներ չեմ փնտրում, ամեն բան անում եմ, որպեսզի լինեմ լավագույնը և չփնտրեմ մրցակից»։

Լիլիի հասցեին հնչած քննադատությունները նրան չեն ընկճել, ասում է` ճիշտ հակառակը։ «Այդ ամենը միայն մեծացնում էր ավելի լավ ներկայանալու ցանկությունս։ Բնական է, որ պետք է քննադատեին, բոլորն ունեն իրենց կարծիքը և իրենք են որոշում իրենց սահմանները։ Որքան էլ քննադատեին, և ես ընկճվեի, ոչինչ չէր փոխվելու, այդ պատճառով էլ չեմ ընկճվում»,– նշեց նա։


Իր ապագան 17–ամյա աղջիկը տեսնում է մոդելային ասպարեզում, ինչպես նաև շարունակում է զբաղվել դիզայնով։ «Ինձ արդեն տեսնում եմ մոդելային ասպարեզում, սակայն կփորձեմ նաև այլ ոլորտներում ճանաչել ինձ նորովի։ Հիմա սովորում եմ դիզայնի բաժնում։ Կարծում եմ` դեռ այս ոլորտում կփորձեմ ինձ»,– եզրափակեց նա։

Հայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Ամենադիտված