Մավրիտանիայում աղջիկներին փոքրուց կերակրում են հատուկ ֆերմաներում. պատճառն իմանալով՝ շոկի մեջ կընկնեք (տեսանյութ)
ԱշխարհԴեռ մանուկ հասակից աղջիկների մեծ մասը երազում է այն ամսին, որ մի օր իրենք հագնելու են գեղեցիկ հարսանեկան զգեստ և մտնելու են եկեղեցի, իսկ իրենց կողքին կատարյալ տղամարդ է լինելու: Միայն թե, դրա համար աղջիկները հաճախ ստիպված են լինում շատ ջանք գործադրել և նույնիսկ տառապել…
Դժվար է բացառել նորաձևության ազդեցությունը ժամանակակից կյանքի վրա: Եվ խոսքը ոչ միայն հագուստի մասին է: Մեր օրերում նորաձև է, որ աղջիկը նիհար է լինում, համենայն դեպս մեծ մասամբ այդպես է: Իսկ ահա Մավրիտանիայում ամեն ինչ այդպես չէ: Տեղացի տղամարդիկ, նիհար աղջիկ տեսնելով, կարծում են, որ նա ինչ-որ հիվանդություն ունի: Դա նվազեցնում է աղջկա ամուսնանալու հնարավորությունները:
Այդ պատճառով էլ, Մավրիտանիայում մի ծիսակարգ գոյություն ունի, որը կոչվում է լեբլյուհ: Դրա միջով ստիպված են անցնել շատ փոքրիկ աղջիկները: Մոտավորապես 4 տարեկանից սկսած, աղջիկներին սկսում են չափից շատ կերակրել, որպեսզի նրանք ոչ մի դեպքում նիհար չլինեն: Տեղացիներն ասում են, որքան փարթամ է կինը, այնքան շատ տեղ է նա զբաղեցնում տղամարդու սրտում: