Ինչպես է Դմիտրի Մեդվեդեւը ԵԱՏՄ նիստն անցկացնում պլանշետով զբաղվելով (տեսանյութ)
Բաց մի թողեքarmtimes.com / «Մուլտի գրանդ» հյուրանոցում տեղի ունեցավ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցեցին միության անդամ երկրների վարչապետները:
Նիստի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որից հետո ելույթներ ունեցան միության անդամ մյուս երկրների վարչապետները:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նիստի սկզբում լուռ լսում էր ՀՀ վարչապետի ելույթը, որից հետո սկսեց գրառումներ կատարել իր պլնաշետում: Մինչ իր ելույթը, ՌԴ վարչապետը գրեթե ձեռքից բաց չթողեց պլանշետը: Վերջին հատվածում նա որեւէ գրառում չէր կատարում, պարզապես թերթում էր: