Ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ
Բաց մի թողեքԻ՞նչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ։ Այդ մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի հարցրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նա նշել է, որ հարցն ուզում էր տալ վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն չէր պատկերացնում, որ նա Սահմանադրության խախտմամբ չի ներկայանա ԱԺ նիստին։ Ըստ Մարուքյանի, 2015-ին խորհրդարանը վավերացրեց խայտառակ համաձայնագիրը, որով վերջին մեր բաժնեմասը տվեցինք «Գազպրոմին» եւ պայմանավորվեցինք, որ 30 տարով գնի փոփոխություններ չեն լինելու։