Ինչու չի Մարիամ Մելիքյանը կարողացել նշել դստեր ծնունդը
LifeՄարիամ Մելիքյանի դուստրը դարձել է 2 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, թե ինչպես են անցկացրել տոնական օրը, ամուսնու հետ ինչ են նվիրել փոքրիկին, եւ ոչ միայն:
«Աղջկաս ծնունդը չկարողացանք ըստ պլանավորածի նշել: Բալիկս հիվանդացավ եւ մեր բոլոր պլանները խախտեց: Ուզում էի գեղեցիկ խնջույք կազմակերպել, թեեւ դեռ չի հասկանում: Փորձեցինք թեկուզ տանն այնպես անել, որ ձագուկիս օրն ուրախ անցնի»,-պատմել է նա եւ հավելել, որ ամուսինը գեղեցիկ ոսկյա զարդ է նվիրել դստերը, իսկ ինքը՝ գեղեցիկ զգեստներ:
Փոքրիկ Կամիլային կեսգիշերին անակնկալ են մատուցել.«Ամուսնուս քույրն իր բալիկների հետ եւ մեր մի քանի ընկերները որոշել էին մեզ ուրախացնել՝ տորթով եւ շատ փուչիկներով այցելելով մեր տուն»:
մանրամասն՝ կայքում