Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ընտանիքը. տեսանյութ
ՔաղաքականությունYerevanNews.am-ը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ընտանիքը:
Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը ծնվել է 1958թ. սեպտեմբերի 9-ին, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում: Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1997 թ.-ից ՀՀ զինված ուժերում է: Ունի գեներալ-գնդապետի զինվորական կոչում։ Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Արիության», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Համագործակցության ամրապնդման համար», «Անբասիր ծառայության համար» 1-ին և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով:
Ամուսնացած է, ունի 4 երեխա:
Նշենք, որ ոստիկանապետի դուստր Աննա Գասպարյանը Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի կինն է, իսկ մյուս դուստրը՝ Անգելինա Գասպարյանը, երիտասարդ երգչուհի է: