ՔՊ-ն ավտոերթ իրականացրեց Վանաձոր քաղաքում /տեսանյութ/
ՀասարակությունՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հոկտեմբերի 2-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին ընդառաջ այսօր Վանաձոր քաղաքում ավտոերթ է անցկացրել: Ավտոերթի մասնակիցները կոչ էին անում վանաձորցիներին քվեարկել ՔՊ-ի օգտին, որի ցուցակը գլխավորում է Վանաձորի ավագանու անդամ Արամ Խաչատրյանը:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը Armtimes.com-ին տեղեկացրեց, որ ավտոերթն անցկացրել են Վանաձորի կենտրոնական փողոցներով, իսկ մասնակից մեքենաների թիվն անցել է 30-ը: