«Շառ անելու» շքերթը շարունակվում է. այժմ էլ Սիգալին են մեղադրել «սեռական ոտնձգության» մեջ
LifeՀիմա էլ Սթիվեն Սիգալն է հայտնվել սեքսուալ սկանդալի կենտրոնում։ Հարվի Վայնշթեյնի դեպքից հետո կանայք սկսել են խոսել։
Երկու լրագրող եւ մեկ դերասանուհի Daily Mail-ի հայտնել են, որ Սիգալն իրենց հանդեպ սեռական ոտնձգություն է իրականացրել։
Դերասանուհի Լիզա Հերերոն պատմել է, որ Սիգալն իրեն հրավիրել է իր տուն՝ գլխավոր դերի համար գաղտնի փորձեր անելու, եւ սկսել է իրեն անպարկեշտ առաջարկներ անել։ Երբ կինը մերժել է, Սիգալը նան երկրորդ պլանի դեր է տվել, իսկ այնուհետ ընդհանրապես մոնտաժել նրա մասնակցությամբ կադրերը։