Խոստովանություն նախագահության ավարտին
ՔաղաքականությունԼրագիր / Սերժ Սարգսյանն երեկ հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում եւ կիսվել քաղաքականության ու քաղաքական գործչի մասին իր պատկերացումներով:
Սերժ Սարգսյանը տարբերակել է քաղաքական գործիչներին քաղաքական գործունեությամբ զբաղվողներից եւ քաղաքական ուժի անդամներից՝ նշելով, որ կարող է հազարավոր մարդկանց անուններ տալ, ովքեր կուսակցականներ են եւ քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում. նրանք ունեն քաղաքական կողմնորոշում եւ իրենց գործունեության ընթացքում մի քանի տարին մեկ՝ ընտրություններից ընտրություն, որոշում են կայացնում քվեարկելու կուսակցության օգտին:
Մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքական գործունեությամբ, նրանք են, ովքեր դարձյալ ժամանակ առ ժամանակ են զբաղվում քաղաքականությամբ, օրինակ՝ ընտրությունների ժամանակ շատ ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում, փորձում մասնակցել քարոզարշավներին, հաճախ իրենք էլ քարոզում են, սակայն նրանց քաղաքական գործիչ անվանելը ճիշտ չէ:
շարունակությունը՝ կայքում