Կրկնակի չեմպիոնը բերման է ենթարկվել՝ ընկերուհուն ծեծելու կասկածանքով
ՍպորտՖրանսիական «Լանս»-ի դարպասապահ Նիկոլյա Դյուշեզը բերման է ենթարկվել՝ ընկերուհուն ծեծելու կասկածանքով։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Դյուշեզը ոչ սթափ վիճակում ընկերուհու գլուխը հարվածել է պատերին և հատակին։
Ոստիկանության՝ դեպքի վայր ժամանելու պահին աղջիկը հատակին է եղել, նրա մարմնին եղել են բազմաթիվ վերքեր և կապտուկներ։
Դյուշեզը 2011-2016 թվականներին հանդես է եկել ՊՍԺ-ի կազմում և երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։