Հայերեն


Ո՞ւմ քամակից կմտցնեն և ո՞ւմ քամակից դուրս կբերեն Սևանում թալանած խողովակները. shame.am

Հասարակություն

shame.am-ը գրում է․

«Ժուչոկագործ» Ռաֆի ողբերգական ապագայի վերաբերյալ

Հետաքրքիր երկիր է Հայաստանը հանրապետականների գլխավորությամբ: Ամբողջ քաղաքներ ու մարզեր վերածվեցին որջերի, գողականն այնտեղ փոխարինեց նժդեհականությանը, ընդ որում` խոսքը ոչ ճիշտ գողականի մասին է, քանզի իսկական գողականին խորթ են խուլիգանությունը, գործ տալը և այլ անպարկեշտ արարքները: Վարդանիկը Գյումրիում, Դարբինյանը` Վանաձորում, Լիսկան` Սյունիքում: Այս զուլումը քիչ էր` Երևանում էլ Շարմազանով ունենք Աշոտյանի հետ միասին, մի հատ էլ Տարոն Մարգարյան: Սա էլ քիչ էր` հիմա էլ Գեղարքունիքն է վերածվում մի խայտառակ որջի, բայց, ի տարբերություն Գյումրու կամ Վանաձորի, ավելի անբարոյական, քանզի Գեղարքունիքի որջատերը, ինչպես նրա կյանքն է հուշում և ինչպես ասում են նրա մտերիմները, ծնվել և մեծացել է ոչ բարենպաստ պայմաններում (բարոյականության տեսանկյունից):

Սեպտեմբերի 8-ը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի համար երջանիկ օր էր. այդ օրն իր հրաժարականի մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բայց ինչո՞ւ էր այդ օրը երջանիկ նաև Գրիգորյանի համար: Սա, հավանաբար, նաև ոչխար է, քանզի միայն ոչխարը կարող է ինչ-որ մեկին գաղտնի ձայնագրել, հետո տանել վերադասին, բայց դա դեռ, մեր մեջ ասած, հեչ... հետո էլ մարզով մեկ խոսել, թե էդ ես էի, որ Հովիկին «զապիս» արի, տարա Սերժի մոտ, Սերժն էլ լսեց ու գործից հանեց: Մարդկանց իրենց կամքին հակառակ ձայնագրելն արդեն անբարոյականություն է, իսկ այդ մասին հրապարակավ խոսելն ու պարծենալը` ոչխարություն:

Թե որն է պատճառը, որ «ժուչոկագործ» Ռաֆիկը չի սիրում նախկին վարչապետին` հայտնի չէ: Հայտնի է, որ, ըստ մարդկային բարոյականության նորմերի, նա պետք է որ շատ սիրեր նրան, քանզի նախկին վարչապետը, որը ժամանակին աշխատում էր փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար, սրան թույլ տվեց տառացիորեն լափել նորվեգական հսկայական գրանտը: Պատմությունն այսպես էր. նորվեգացիները, լինելով անլուրջ ժողովուրդ, Հայաստանին ինչ-որ խողովակաշարեր են նվիրում, որոնք պետք է տեղադրվեին Գեղարքունիքում և ծառայեյին հայ ժողովրդին որպես ջրի մատակարարման միջոց: Ռաֆիկ Գրիգորյանն այն ժամանակ մարզպետարանի գյուղվարչության պետն էր և կարողացավ թալանել այդ խողովակաշարերը, մի խոսքով՝ տարավ և դրանք օգտագործեց իր սեփական հէկի կառուցման համար իր հայրենի գյուղում` Գեղարքունիքի Ձորագյուղում:

Դրանից հետո Ռաֆիկ Գրիգորյանը գնաց Ազգային ժողով, հետո դարձավ մարզպետ: Ըստ օպերատիվ տեղեկությունների` նրա կարիերայի յուրաքանչյուր փուլն սկսվել և ավարտվել է «ժուչոկագործությամբ»: Հիմա էլ նա հսկայական գումարներ է սարքում, հատկապես ԾԻԳ-երի միջոցներով, հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Այսինքն՝ դուրս են գրվում հսկայական գումարներ գոյություն չունեցող գյուղատնտեսական կոոպերատիվների համար, որոնք չեն դառնում ոչ սելիտրա, ոչ սերմնացան, ոչ էլ դիզվառելիք:

Ըստ օպերատիվ տեղեկությունների` Ռաֆիկ Գրիգորյանը նաև Բարսեղ Բեգլարյանի սեփականատերն է: Համենայն դեպս, նա ասում է. «Բարսեղն իմ ֆլեշկան է», որից կարելի է ենթադրել, որ իրոք Ֆլեշի Բարսեղի խազեինը ոչ թե նախագահ Սարգսյանն է, ինչպես ընդունված է կարծել, այլ հենց Գեղարքունիքի մարզպետը: Բացի այդ, կրկին ըստ օպերատիվ տվյալների, Ֆլեշի Բարսեղը նաև մարզպետի համար կատարում է ռադիոհաղորդիչի կարևորագույն գործառույթ, առանց որի այսօրվա հանրապետականները կյանք չունեն: Համենայն դեպս, հենց պրն Գրիգորյանն է հայտարարում, թե «Բարսեղն իմ ուզած կուտը տեղ է հասցնում»:

Այժմ` գլխավորի մասին: Իսկ գլխավորն այն է, որ Սևանում քաղաքացիական պատերազմ է հասունանում: Մարզպետ Գրիգորյանը թշնամացել է գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ, որը համարվում է նախկին վարչապետի մարդը և որն առաջադրվել է թեկնածու հենց Հովիկ Աբրահամյանի խոսքով: Եվ պրն Գրիգորյանը երդվել է նժդեհականության ամենասուրբ գաղափարներով, որ Բարսեղի միջոցով վերացնելու է Աբրահամյանի բոլոր կադրերին իր մարզում: Այդ բացառիկ նպատակին հասնելու համար նա ամենօրյա «սխոդկաների» է մասնակցում «Հակոբի մոտ» կոչվող վետերոկում, որտեղ մարտավարական հարցեր է քննարկում Ղուկասյանի մրցակցի, Ֆլեշի Բարսեղի մարդկանց և Ազգային անվտանգության ծառայության մարզային ղեկավարության հետ: Այսօր Ռուդիկ Ղուկասյանին արդեն բերման են ենթարկում քննչական բաժին, վաղը, հավանաբար, գործը կբարդանա: Ռուդիկ Ղուկասյանն էլ, բնականաբար, չի համաձայնի քավության նոխազ դառնալ, նա էլ է մարդ, թեպետ այսօր չունի հովանավոր, բայց, հավանաբար, կունենա բոլորի դեմ հազարումի ասելիք: Քանի որ խողովակն այն բանն է, որ ոչ ոք մենակ չի կարողանա մարսել, հակառակ դեպքում այն դուրս չի գա լափողի քամակից, ինչը կհանգեցնի ողբալի հետևանքների: Այնպես որ՝ կոնֆլիկտը շարունակության մեծ պոտենցիալ ունի:

Մենք կհետևենք հանրապետականների այս քաղաքացիական պատերազմին Սևանա լճի ափերին, ծովի մակերեսից 2000 մետր բարձրության վրա, և ուզում ենք հուսալ, որ այն մաքսիմալ արյունալի կլինի: Դե, ինչ արած, եթե հայ ժողովուրդն ի վիճակի չէ ազատվել ՀՀԿ-ից, գոնե ՀՀԿ անդամներն իրենք իրենց ոչնչացնեն իրենց իսկ կամքով:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված