Գնացող վարչապետը
ՔաղաքականությունԼրագիր / Բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի մեկնարկի մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը թեժացրեց նրա հետնխագահական պանների մասին խոսակցությունը, հանգեցնելով եզրակացության, որ Սարգսյանը դրանով գրեթե աներկբա ցույց տվեց, որ մտադիր է մնալ վարչապետի պաշտոնում:
Ուղիղ որեւէ այդօրինակ ձեւակերպում Սարգսյանը չի արել, բայց խոսել է այն մասին, որ ինքն է պատասխանատու յոթնամյա արդիականացման ծրագրի իրականացման համար: Ըստ այդմ եղել է տարածված եզրահանգում, որ եթե ծրագիրը յոթնամյա է, իսկ Սերժ Սարգսյանն էլ իրեն հայտարարում է դրա իրականացման պատասխանատու, ուրեմն նա առնվազն յոթ տարի ծրագրում է մնալ իշխանության ղեկին, քանի որ հնարավոր չէ իշխանություն չլինելով լինել բանակի արդիականացման ծրագրի պատասխանատու:
Գործնականում իհարկե այդ պնդումը կամ եզրահանգումը հարաբերական է: Բանն այն է, որ Հայաստանը դառնում է խորհրդարանական կառավարման պետություն, ինչը նշանակում է խորհրդարանի մեծամասնության կառավարում: Իսկ խորհրդարանի մեծամասնությունը, գոնե մինչեւ 2022 թվական՝ մեկ կուսակցություն է: Հետեւաբար, գոնե տեսականում, դե ֆակտո հնարավոր է լինել իշխանության որեւէ ծրագրի համար պատասխանատու, չունենալով դե յուրե իշխանական պաշտոն, բայց լինելով իշխող կուսակցության նախագահ:
շարունակությունը՝ կայքում