Նոր զարգացումներ Ջիգարխանյանի դրամատիկ պատմության մեջ
ԱշխարհՎիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան և նրա մայրը՝ Լիդիա Իվանովան, հաղորդավար Անդրեյ Մալախովին պատմել են այն մասին, որ վերջին շրջանում ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կինը պարբերաբար սպառնալիքներ է ստանում, այդ իսկ պատճառով մերձավորները մտահոգվում են նրա համար։
Վիտալինայի ծնողներն աշխատում են Ջիգարխանյանի թատրոնում։ Մայրը զբաղեցնում է կարի արտադրամասի ղեկավարի պաշտոնը, իսկ հայրը՝ Վիկտոր Վլադիմիրովիչը, հանդիսանում է գլխավոր ինժեները։ Լիդիան չի կարողացել զսպել զգացմունքները, արտասվել է, քանի որ դուստրը ողջ կյանքը նվիրել է արտիստին՝ սկզբում նրանք հանդիպել են 15 տարի, իսկ այնուհետև օրինականացրել հարաբերություններն անցած տարվա փետրվարին։
Լիդիա Իվանովան խոստովանել է, որ ճանաչում է դստերը սպառնացող մարդկանց։ «Նրանք եկել են Արմեն Բորիսովիչի հետ մեր տուն։ Նրանք հիացել եմ իմ հյուրընկալությունից։ Ողջ ժամանակը, երբ Վիտալիան եղել է Արմեն Բորիսովիչի հետ, նրանք նրա կողքին են եղել և իբրև թե օգնել են»,-ասել է Ջիգարխանյանի զոքանչը։
Զոքանչը պատմել է, թե ինչպես է Ջիգարխանյանն օրերս մի քանի րոպեով իրերի հետևից եկել մի մարդու հետ։ Նա չի շփվել ոչ ոքի հետ, հարցերին պատասխանել է 1-2 բառով։
«Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ Ջիգարխանյանը նույնպես վտանգի մեջ է»,-ասել է Լիդիա Իվանովան։