Սերժ Սարգսյանը սպառնաց բացահայտել
ՔաղաքականությունԼրագիր / Ես կես բառ անգամ չեմ բացահայտել մեր զրույցից, Ժնեւի հանդիպման մասին հայտարարեց Սերժ Սարգսյանն Ազգային պաշտպանական համալսարանում, անդրադառնալով ադրբեջանական կողմի այն մեղադրանքներին, թե շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը խախտել է Սարգսյան-Ալիեւ հանդիպման վերաբերյալ լռություն պահելու պայմանավորվածությունը:
Սարգսյանը հայտարարեց նաեւ, թե անհամբեր սպասում է հաջորդ հանդիպմանը, որ հարցնի Ալիեւին, թե ինչն է նրան զայրացրել:
Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Սարգսյանն ասել էր, թե Ալիեւի հետ չեն քննարկել կոնկրետ որեւէ տարբերակ, փոխարենը պայմանավորվել են քայլեր անել լարվածությունն էլ ավելի թուլացնելու ուղղությամբ: Նա ասել էր, թե ինքն էլ, Ալիեւն էլ շահագրգռված են, որ չլինեն զոհեր: Սարգսյանը հայտարարել էր նաեւ, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս եւ որեւէ հայ ղեկավար չի կարող իջնել այդ նշաձողից:
Դրան ի պատասխան, Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել էր, թե Սարգսյանը խախտել է լռության մասին պայմանավորվածությունը:
Եվ ահա Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե կես բառ անգամ չի բացահայտել իրենց զրույցից:
շարունակությունը՝ կայքում