Ուր է վարչապետ Կարապետյանը
ՔաղաքականությունԱռաջին / «Զինապարտության մասին» օրենքի խորհրդարանական քննարկումները վերածվեցին «Ելք» դաշինքի և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի միջև գրեթե բացահայտ դիմակայության, որը ծավալվել է ընդհուպ անձնական մեղադրանքների աստիճանի: Ընդ որում՝ այդ պարագան նույնիսկ հայտնվել է հանրային ուշադրության առաջին պլանում՝ զինված ուժերի, անվտանգության համակարգի, բանակի հետ կապված խնդիրների քննարկումների փոխարեն: Այս ամենում, սակայն, հետաքրքիր է մի հանգամանք՝ վարչապետ Կարեն Կարապետյանի բացակայությունը:
Խնդիրն այն է, որ խոսքը տվյալ պարագայում մի իրավիճակի և հեռանկարի մասին է, որը ենթադրում է պետական գլոբալ քաղաքականության գործընթաց, որովհետև բանակն ու պաշտպանական համակարգը պետության տնտեսական քաղաքականության արդյունքի ուղղակի կրողներ են, հետևաբար՝ ուղիղ առնչություն ունեն այդ քաղաքականությանը: Ըստ այդմ՝ տարօրինակ է, երբ զինված ուժերի վերափոխման շուրջ դիսկուրսում չկա տնտեսական քաղաքականության պատասխանատուն՝ վարչապետը: Ի վերջո, կա նվազագույն հարց՝ ներկայացվող փոփոխությունները Հայաստանի տնտեսության քաշի՞ն են, թե՞ ոչ, տեսանելի ապագայում տնտեսությունը կարո՞ղ է բարձրացնել այն ծանրաձողը, որ առաջարկում է պաշտպանության նախարարը, թե՞ ոչ:
շարունակությունը՝ կայքում