Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) հայտնել է, որ քաղաքականությամբ այլևս չի զբաղվում
Քաղաքականություն«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Անկախության բանակ» հայրենասիրական միավորում հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ)։
-Պարոն Աղաբաբյան, Հայաստանում 2018-ին ընդառաջ ի՞նչ քաղաքական զարգացումներ են հնարավոր: Այս օրերին Հայաստանում է ՌԴ վարչապետ Մեդվեդևը: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, ներդրումների մասին այդպես էլ խոսք չգնաց:
-Ես քաղաքականությամբ այլևս չեմ զբաղվում, հիմա շատ ավելի կարևոր գործեր կան: «Անկախության բանակ» հայրենասիրական միավորում հասարակական կազմակերպության հետ ծրագրեր ենք իրականացնում:
Առաջարկ էր եկել, որ նոյեմբերի 22-ին Լեոնիդ Ազգալդյանի 75 ամյակն է, ներկայացնեինք, որ հերոսի կոչում տային, նաև՝ Աշոտ Նավասարդյանին: Սա այսօր շատ կարևոր խնդիր եմ համարում, բայց մենք պատրաստ չէինք դրան, որովհետև շոգեքարշը շարժման մեջ դնելու համար վառելիք է պետք, իսկ մենք այդ վառելիքը չունենք: Այսինքն՝ այնպիսի բան չանենք, որ կիսատ մնա: Դրա համար մենք սպասում ենք որոշակի հնարավորությունների, չենք ուզում խառնվել ոչ մի բանին, որովհետև մեր ծրագիրն այսօր աշխատատեղ ստեղծելն է: Այն ծրագրերը, որ այսօր ունենք, որի արդյունքում մենք պետք է ստեղծենք աշխատատեղեր մեր զորացրված զինվորների, զորացրվածների ընտանիքի անդամների համար, մենք այդ խնդիրն ենք ուզում լուծել այսօր և չենք ուզում խառնվել ոչ մի բանի, բայց Ղարաբաղում հենց նորից մի բան սկսվի, նորից գնալու ենք: Դրա համար խաղաղ ծրագրի կողմնակից ենք:
-Դաշտը որքանո՞վ եք նպաստավոր համարում աշխատատեղեր ստեղծելու համար, երբ «Հրազդան» մարզադաշտի հարցը մնաց օդից կախված:
-Եթե անկեղծ ասեմ, այստեղ խոսքը «Հրազդան» ստադիոնի մասին չէ: Որդիս «Դիլիջան» հանքային ջրերի գործարանի բաժնետեր է, և կարծեք թե սկսելու է վաճառքն աշխուժանալ, և պատրաստվում ենք Ղուկասյանում նոր ֆիրմայով գործարան կառուցենք: Ես հիմա պատրաստվում եմ արտերկիր գնալ, շուկայի հետ կապված խնդիրները լուծեմ իմ ծանոթների, ընկերների միջոցով, որ կարողանանք լավ պարտնյոր ունենանք: Եվ եթե պարտնյորի խնդիրը լուծեցինք և եկանք, սկսեցինք աշխատանքներ իրականացնել, իմ կարծիքով՝ ճիշտ և պատկառելի գործ պետք է անենք, այսինքն՝ աշխատատեղեր ստեղծենք: Սա է իմ այսօրվա ծրագիրը:
շարունակությունը՝ կայքում