Իսպանիայում «Народы всего мира» միջազգային երաժշտական մրցույթում Հայաստանը կներկայացնի Մերի Բաբայանը
Life
Past.am / Իսպանիայի Lloret de Mar քաղաքում նոյեմբերի 30-ին տեղի կունենա միջազգային երաժշտական մրցույթ, որին իր մասնակցությունն ունի նաև մեր երկիրը :
«Տենոր» համաշխարհային ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանը նախնական լսումների արդյունքում ընտրեց լավագույն ձայներից մեկին, ով պատիվ կունենար ներկայացնելու Երևանը :
Մերի Բաբայանը մրցույթում ելույթ կունենա էստրադային ժանրում «Մնաս բարով» երգով : Հաջորդ օրը տեղի կունենա գալահամերգ , որի ընթացքում հանդիսատեսը կվայելի լավագույն մասնակիցների կատարումները :
Մերի Բաբայանին մաղթում ենք հրաշալի ելույթ :