Ախր խոսում եք, տեղին խոսեք, էլի
ՀասարակությունՀ1- ը, անկեղծ լինենք, հանրությունն իրենը չի համարում: Դա մի տեսակ իրողություն է դարձել ու երբեմն, երբ մի լավ բան ես փորձում ասել, ընդհատում են՝ հո Հ1- ով չե՞ս լսել: Խոսու՞ն է, չէ:
Երբ Հ1-ի եթերում հայտնվեց նոր՝ «Ամենակարող երգիչը» նախագծի անոնսը, հանրությունը կրկին վերհիշեց Հ1-ը՝ իր օխտը պորտով: Բայց ես փորձեցի ընդամենը տեղեկանալ, թե ինչ բարձր պարգևների ու շքանշանների է արժանացել 2013 թ. մարտի 5-ին ընտրված Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, որ նրան նման կարևոր «ծրագիր է վստահվել»:
Շատ կարևոր է հիշեցնել, որ Ջաղինյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Կարևոր է այն առումով, որ նա հանրության բարձր լարումից չի վախենում, ձեռքը միշտ հեռու է պահում էլեկտրականությունից կամ հանրությունից:
Հիմա շքանշաններից խոսենք.
2007 թ. - «Գարեգին Նժդեհ» մեդալ (ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ Ազգային բանակի կայացմանը և հզորացմանն ուղղված նշանակալի ավանդի համար):
2008 թ.- Մովսես Խորենացու մեդալ՝ հայկական մշակույթի ասպարեզում ունեցած ստեղծագործական ձեռքբերումների համար:
2008 թ. - ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ՝ հայկական ջազի 70-ամյակին նվիրված տոնակատարության ( Armenian Jazz 70) կազմակերպման համար:
2009 թ. – ՀՀ Նախագահի մրցանակ արվեստի բնագավառում:
2015 թ. – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ:
Հիմա նա՞ է ամենակարող, թե՞ Սպիտակցի Հայկոն:
Ախր խոսում եք, տեղին խոսեք էլի՜… Իմացեք՝ ում մասին եք խոսում:
ՀԳ Ականջը կանչի Հերմինե Նաղդալյանի, նա էլ մասնակցել է Արցախյան ազատամարտին և իր մարտական գործունեության համար պարգևատրվել Մարշալ Բաղրամյանի մեդալով: Թե ինչու Վիքիպեդիայից այդ պարգևը հանվեց, անհայտ մնաց: Մարդը կռվել էր:
Հիմա Ջաղինյանն է: Քլունգը վերցրել մեր մշակույթը քանդում է, ոնց որ թե «հաղթանակից հետո» նման մի պարգևների ինքն ու իր թիմը արժանանան:
Դա էլ է յուրօրինակ պատերազմ: Պատերազմ հայկական մշակույթի դեմ:
Հասմիկ Բաբաջանյան, «Հրապարակ»