Ոստիկանները բերման ենթարկեցին 25-ամյա աղջկան
ՀասարակությունՈստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 27-ին, ժամը 10.30-ին, Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 25-ամյա Արմինե Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար: