Հայերեն


Ընկերոջ կնոջ հասցեին կատարած արտահայտությունը վերածվել է վեճի ու սպանության

Հասարակություն

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ամբաստանյալ Հրանտ Ասատրյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, և դատապարտվել 11 տարվա ազատազրկման:
Դատարանը մասնակի է բավարարել տուժողի իրավահաջորդի ներկայացրած 2.000.000 ՀՀ դրամի քաղաքացիական հայցի պահանջը՝ ամբաստանյալից պետք է բռնագանձվի 600.000 ՀՀ դրամ հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ որպես տուժող Հայկ Վարդումյանի հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցում:
Հայցի մնացած մասով կողմին իրավունք է վերապահվել այդ մասով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու դատարան:
Ըստ մեղադրանքի, ամբաստանյալը 2016 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 15-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի բնակիչ Արամայիս Բեժանյանին պատկանող բնակարանում վերջինիս և համաքաղաքացի Հայկ Վարդումյանի հետ հերթական անգամ օգտագործել են ալկոհոլ, որի ընթացքում Հայկ Վարդումյանը գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, ցանկություն է հայտնել Արամայիս Բեժանյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ հետ ունենալ սեռական հարաբերություն։
Հիշյալ հանգամանքից ելնելով, վիճաբանություն է առաջացել Հայկ Վարդումյանի և Հրանտ Ասատրյանի միջև, որի ժամանակ վերջինս նախատել է Հայկ Վարդումյանին` ընկերոջ կնոջ հասցեին կատարած արտահայտության համար, որից հետո առաջացած փոխադարձ վիճաբանության ժամանակ Հրանտ Ասատրյանը Հայկ Վարդումյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախ հյուրասենյակի սեղանին դրված օղու շշով մեկ անգամ ուժգին և շեշտակի հարվածել է վերջինիս դեմքին՝ պատճառել առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող դեմքի դիմային շրջանի` զույգ ակնակապճային շրջանների, քթի հիմային շրջանի, միջհոնքային շրջանի արյունազեղումներ, քերծվածքներ, արյունակուտակներ, ակնագնդերի արյունալեցություն /ակնոցի համախտանիշ/, քթի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ, գանգի հիմի ոսկրերի առաջային գանգափոսի շրջանի կոտրվածք, գլխուղեղի կարծրենու, նրբենու և ուղեղանյութի արյունազեղումներ ու նրանցով պայմանավորված գանգուղեղային փակ, բութ տրավմա, որի հետևանքով Հայկ Վարդումյանը վայր է ընկել գետնին, իսկ Հրանտ Ասատրյանը մոտենալով գետնին վայր ընկած վիճակում գտնվող Հայկ Վարդումյանին, շարունակել է բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ձախ վերհոնքային շրջանի թվով 1, աջից` ճակատ-գագաթային շրջանի և ճակատ-քունքային շրջանի 1-ական, ձախից ճակատ-քունքային շրջանի թվով 1, աջ ականջախեցու թվով 1 քերծվածքներ, աջից` վերհոնքային շրջանի և ձախից` գլխի գագաթա-քունքային շրջանի 1-ական սալջարդ վերքեր, ծոծրակային շրջանի թվով 1 կտրած վերք։
Նույն ժամանակ Հայկ Վարդումյանն ստացած ծանր մարմնական վնասվածքներից մահացել է:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Հրանտ Ասատրյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրվող հանցավոր արարքը և որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը ապացուցված է:
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Հրանտ Ասատրյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ չկան, իսկ նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է համարվում հանցագործությունը ալկոհոլային հարբածության վիճակում կատարելը:
Դատարանը գտել է նաև, որ տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղաքացիական հայցը ենթակա է բռնագանձման միայն հուղարկավորության ծախսերի մասով: 600.000 ՀՀ դրամ գումարի ծախսը դատարանը համարել է թաղման արարողության համար անհրաժեշտաբար ծախսվող ողջամիտ գումար:
Դատարանն արձանագրել է, որ նաև տուժողի գերեզմանի կառուցապատման հետ կապված ծախսերը բռնագանձելու պահանջը դուրս է քրեական դատավարությունում քննվող քաղաքացիական հայցի առարկայի սահմաններից: Դատարանը գտել է, որ դրանց հատուցման հետ կապված հարցերը ենթակա են լուծման ոչ թե քրեական դատավարության, այլ քաղաքացիական դատավարության կարգով հարուցված քաղաքացիական հայցի շրջանակներում:

ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը
Ամենադիտված