Ծեծկռտուք Մաշտոցի պողոտայում. տղամարդկանցից մեկը հայտնվել է հիվանդանոցում
ՀասարակությունՀոկտեմբերի 27-ին Օվիր-ի նախկին շենքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ անձ հայտնվել է հիվանդանոցում:
«Փաստինֆո» -ի տեղեկություններով, 53-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացել գլխի շրջանում. նա ճակատի, քթի այտոսկրի սալջարդ է ստացել, ինչպես նաև գլխուղեղի ցնցում: Տղամարդուն` վնասվածքներով, փողոցում հայտնաբերել է հարազատը։
Հայտնի է նաև նրան վնասվածք պատճառողի ինքնությունը և ներկայումս միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասվածք ստացած տղամարդու նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: