Անտառի մաֆիան չի հանձնվում
ՀասարակությունԼրագիր / Տավուշում հերթական հարձակումն էր տեղի ունեցել «Պանտեռա Սիքյուրիթի» պահնորդական ընկերության հենակետի վրա: Այս անգամ հարձակվել էին «Պարզ Լիճ» հենակետի վրա: Ընկերությունը տեղեկացրել է, որ հաձակվողները եղել են երկու մեքենայով, խմբով անսթափ մարդիկ շրջապատել են հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին՝ պահանջելով լքել իրենց «իրենց տարածքը»։
Նմանօրինակ հարձակում «Պանտեռա Սիքյուրիթիի» աշխատակիցների վրա Տավուշի մարզում տեղի էր ունեցել նաև հոկտեմբերի 13-ին, երբ մի խումբ անձինք հարձակվել էին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում տեղակայված պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը և դիմել փախուստի:
Այս զարգացումները տեղի են ունենում այն համատեքստում, որ խստացվել է Տավուշի անտառներից փայտ դուրս բերելու գործընթացը: Հիշեցնենք, խստացումների դեմ տավուշցիները վերջին ամիսներին բողոքի ակցիաների շարք արեցին՝ պահանջելով, որպեսզի իրենց թույլ տան անտառից անարգել փայտ դուրս բերել: Դեռևս այն ժամանակ տեղեկություն եղավ, որ գյուղացիներին բողոքի է հրահրում փայտի բիզնեսի «մաֆիան»:
շարունակությունը՝ կայքում