Ինտերնետում հայտնվել է Խաղաղ օվկիանոսում 5 ամիս մոլորված ամերիկուհիներին փրկելու տեսանյութը
ԱշխարհՑանցում հայտնվել է ԱՄՆ-ի Հոնոլուլու քաղաքի երկու բնակչուհիներին եւ նրանց երկու շներին փրկելու տեսանյութը, որոնք գրեթե կես տարի կոտրված շարժիչով զբոսանավի վրա էին Ճապոնիայից 900 մղոն հեռավորության վրա:
Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը: Նրանց վերցրել է ամերիկյան Ashland դեսանտային նավը: Ջենիֆեր Ափելը եւ Թաշա Ֆուաբան որոշել էին այս տարվա մայիսին Հավայան կղզիներից ինքնուրույն ճամփորդության ուղեւորվել Թաիթի: Ծովամրրիկի ժամանակ կոտրվել է շարժիչը, իսկ սաստիկ քամին նավը դուրս է բերել բաց օվկիանոս:
Օգնության բազմաթիվ ազդանշաններն ափ չեն հասել, իսկ մոտերքով երկար ժամանակ ոչ մի նավ չի անցել: Միայն հինգ ամիս հետո է հորիզոնում հայտվել ամերիկյան ռազմանավը, որի անձնակազմն էլ օգնության է եկել: Ափելի եւ Ֆուաբայի խոսքով, սովահարությունից իրենց փրկել են ջուրն աղազատող սարքերը, ինչպես ձավարի եւ մակարոնի մեծ պաշարները: