Սարգսյանը շրջանցեց
ՔաղաքականությունԼրագիր / Նախկին ոստիկանապետ, ներկայում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը, բացատրելով Հայաստանում վերջին շրջանում հաճախակիացած զինված միջադեպերը, ասում է, թե անցումային շրջան է, տեղի են ունենում ֆինանսական, տնտեսական խնդիրների պարզաբանումներ. «Անցումային իրավիճակ է, պարզաբանումների շրջան է, ֆինանսական, տնտեսական ոլորտների հետ կապված միմյանց նկատմամբ ինչ-որ հարաբերությունների պարզաբանում է, տարբեր ոլորտներ իրենցով կարգավորելու ցանկություն է։ Կարծում եմ՝ սրանք էլ ժամանակավոր բնույթ են կրում», Lragir.am-ի հետ զրույցում ասում է Ալիկ Սարգսյանը, խոսելով ոստիկանությանը Սերժ Սարգսյանի տված հանձնարարության մասին՝ հավաքագրել հանրության մոտ գտնվող անօրինական զենք զինամթերքը:
Սարգսյանը նաեւ ասում է, որ Սերժ Սարգսյանի հանձնարարությունը եղել է պարբերաբար, նաեւ նախկին ոստիկանապետերին, այդ թվում իրեն:
Հանձնարարությունն անկասկած նոր չէ, առաջինը չէ, հաստատ չի լինելու նաեւ վերջինը: Սակայն ներկայում այն հնչում է առանձնահատուկ տոնայնությամբ, ինչի պատճառը հենց Ալիկ Սարգսյանի մատնանշած անցումային փուլն է:
շարունակությունը՝ կայքում