Հայերեն


Հայաստանում շարունակվում է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը

Հասարակություն

Ոչ վարակիչ հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհի բժիշկներին առավելագույնս անհանգստացնող թեմաների շարքում։ Ինչպես ցույց են տալիս վիճակագրական հետազոտությունների արդյունքները, դրանց վրա է ընկնում հիվանդացության եւ մահացության հիմնական բեռը: Առաջին հայացքից սա կարող է հակասական թվալ. չէ՞ որ վարակիչ հիվանդությունները միանգամից շատ մարդկանց են թիրախավորում: Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ 193 երկրում կատարված հետազոտությունները փաստում են, որ ոչ վարակիչ՝ սրտանոթային, քաղցկեղային եւ էնդոկրին, հիվանդությունների հետեւանքով մահացության աճն ակնառու է անգամ «ամենավարակիչ» ՁԻԱՀ-ից, տուբերկուլոզից, մալարիայից մահացության համեմատությամբ: Ընդ որում, այս միտումն, ըստ կանխատեսումների, շարունակվելու է առաջիկա 20 տարվա ընթացքում:


Հայաստանում պատկերը գրեթե նույնն է ինչ եվրոպական տարածաշրջանի մյուս երկրներում: Ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը կազմում է ընդհանուրի 80%-ը: Առաջին տեղում են սրտանոթային հիվանդությունները (48%), հետո՝ չարորակ նորագոյացությունները (19,8%), երրորդ տեղում շաքարային դիաբետն է՝ 4,9% -ով: Դիաբետից մի փոքր ավելի քիչ՝ 4,8%-ով մահացության պատճառ են դառնում վնասվածքներն ու թունավորումները: Առողջապահության կազմակերպիչների հավաստմամբ՝ 90-ականների համեմատությամբ 2000-ականներին ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական իրավիճակը ծանրացել է:
Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոններ են համարվում տարիքը, ծխելը, ալկոհոլը, ֆիզիկական պասիվությունը, ավելորդ քաշն ու ճարպակալումը, սխալ սննդակարգը, կերակրի աղի չարաշահումը, ինչպես նաեւ մի շարք սոցիալ-հոգեբանական երեւույթներ: Այսինքն այս շարքի հիվանդություններն առավել հաճախ դրսեւորվում են ծխողների, նստակյաց կյանք վարողների, ավելորդ քաշով, արագ սնունդ սիրող եւ գենետիկական նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ: Գնահատելով պատճառահետեւանքային այս կապը՝ պարզ է դառնում, որ բուժումից առավել հեշտ եւ ձեռնտու է կանխարգելել ոչ վարակիչ հիվանդությունները:
Կանխարգելմանն ուղղված առաջին քայլերից մեկը սկրինինգային հետազոտություններն են: 2015թ-ի հունվարից մեկնարկած սկրինինգային ծրագրի շրջանակներում առ այսօր զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման սկրինինգային հետազոտություն է անցել 35-68 տարեկան շուրջ 605 հազար քաղաքացի: Նույն տարիքի մոտ 408 հազար քաղաքացի հետազոտվել է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը պարզելու նպատակով, ինչը թույլ է տալիս հայտնաբերել շաքարային դիաբետը: 30-65 տարեկան շուրջ 148 հազար կին ՊԱՊ թեստի հետազոտություն է անցել՝ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար: Հետազոտություններն իրականացվում են անվճար՝ ՀՀ բոլոր առողջության առաջնային պահպանման բժշկական հիմնարկներում: Դրանք տեղամասային պոլիկլինիկաներն են եւ ամբուլատորիաները:


Առողջապահության նախարարությունը հորդորում է մտածել սեփական առողջության մասին՝ կանխարգելելով հիվանդությունների զարգացումն ու բարդացումը: Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը հաճախ ազատում է նաեւ հաշմանդամությունից՝ հատկապես աշխատունակ տարիքի մարդկանց մոտ, ինչն անխուսափելի է դառնում հիվանդության ուշ փուլերում: Հետեւելով զարկերակային ճնշման, արյան մեջ գլուկոզայի, մարմնի քաշի ցուցանիշներին, տարեկան մեկ անգամ այցելելով բժիշկներին՝ ՊԱՊ քսուքի հետազոտության համար, վարելով ակտիվ կենսակերպ, սնվելով ճիշտ, չծխելով եւ չչարաշահելով ալկոհոլը, մենք լավացնում ենք մեր կյանքի որակը:
Այցելեք տեղամասային պոլիկլինիկաներ եւ ամբուլատորիաներ, ասացեք բժշկին, որ եկել եք սկրինինգային հետազոտության համար: Նա կհավաքի անամնեզ՝ լրացնելով փաստաթուղթ տարիքի, սեռի, ծխախոտի օգտագործման, ժառանգական ծանրաբեռնվածության, սոցիալ-տնտեսական վիճակի ու աշխատանքային պայմանների մասին, կչափի զարկերակային արյան ճնշումը, արյան մեջ գլուկոզայի պարունակության մակարդակը, կանանց դեպքում՝ նաեւ ՊԱՊ քսուք կվերցնի՝ հետազոտության համար: Տվյալները կգրանցվեն Ձեր անձնական թերթիկում: Ձեր պարբերական այցելություններից հետո բժիշկը կհամեմատի նախորդ եւ այդ պահի տվյալները, կվերլուծի առոջղական վիճակն ու կգնահատի այն՝ կրկին լրացնելով ցուցանիշները Ձեր թերթիկում: Որեւէ խնդրի հայտնաբերման դեպքում առաջնային բուժօղակի բժիշկը կուղղորդի Ձեզ նեղ մասնագետների մոտ՝ նույն կամ այլ բժշկական հաստատությունում, որտեղ համապատասխան ծառայություններ են մատուցվում:
Պահպանեք Ձեր ամենաթանկ ունեցվածքը՝ առողջությունը:

ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը
Ամենադիտված