Աբրահամ Խաշմանյանի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպի տեսագրությունը
ՍպորտՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումից հետո տհաճ միջադեպ էր տեղի ունեցել:
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը քիչ առաջ հայտարարություն էր տարածել որում մասնավորածպես ասված էր.
«Ի պատասխան մամուլում տարածված հաղորդագրությանը այսօրվա «Շիրակ» – «Ալաշկերտ» խաղից անմիջապես հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ցանկանում ենք ճշտում մտցնել իրականությանը: Ոչ մի ծեծկռտուք կամ հարձակում չի եղել երկրպագուների կողմից Աբրահամ Խաշմանյանի վրա:
Միակ միջադեպը եղել է Ակումբի աշխատակցի և Աբրահամ Խաշմանյանի միջև, այն էլ այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել է երկրպագուներին»,- ասված է «Շիրակ» ակումբի հայտարարության մեջ:
Եվ ահա Գյումրիի թիմի ղեկավարությունը հրապարակել է տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը: