Ռուզաննա Խաչատրյանի երկու «փակ անունները»
ՔաղաքականությունԼրագիր / Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, օրերս արած ֆեյսբուքյան գրառումով առաջացրել է գրեթե համացանցային փոթորիկ: Խոսքը նրա այն գրառման մասին է, որն առնչվում է բանակից ազատված մի պաշտոնյայի պատմության: Ռուզաննա Խաչատրյանը գրել է, որ այդ պատմությունը ծավալվել է իր աչքի առաջ, մինչդեռ բանակից ազատված այդ պաշտոնյան ներկայում ճառում է հայրենասիրության եւ ծառայելու անհրաժեշտության մասին, գրել էր Խաչատրյանը:
Բայց, թե ով է այդ պաշտոնյան, նա չի նշում: Այդուհանդերձ, հանրային մի մեծ շերտ, այդ թվում քաղաքական գործիչներ, պատգամավորներ, Խաչատրյանի գրառման «տողատակում» նկատել են պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանին:
Թեեւ, պետք է նաեւ նկատել, որ ամենեւին միայն Վիգեն Սարգսյանը չէ, որ զինապարտության մասին օրենսդրական նոր նախաձեռնության քննարկումների ընթացքում ամբիոնից խոսում էր հայրենասիրության եւ ծառայության անհրաժեշտության մասին:
Համենայն դեպս, պաշտպանության նախկին նախարարի տիկնոջը հաջողվել է ֆեյսբուքյան գրառումով բորբոքել այն կրակը, որ առաջացել էր ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում պաշտպանության նախարարի օրենսդրական նախաձեռնության շուրջ, որից բուն քննարկման թեմա է դարձել տարկետման չեղարկման նախաձեռնությունը:
շարունակությունը՝ կայքում