Հայերեն


Սե՞ր, թե՞ անվստահություն. ինչ է խանդը / պարզաբանում

Հասարակություն

«Ով չի ճաշակել խանդի պատճառած տանջանքը, չի ապրել սեր»… այսպես սիրում են արտահայտվել «դասական» խանդոտները` կարծելով, որ հենց խանդի ուժգնությունն է խոսում սիրո ուժգնության մասին: Իրականում, սակայն, խանդը մարդկային ամենակործանարար, ամենահիվանդագին ու անկառավարելի զգացմունքներից, հոգեվիճակներից մեկն է:

Խանդ. Սիրո՞, թե՞ անվստահության դրսևորում

Խանդի էությունն այն է, որ խանդոտ մարդը չի կարող մտքով անգամ պատկերացնել, թե ինքը միակը չէ սիրելիի ինտիմ կյանքում: Դա նշանակում է, որ խանդին մշտապես ուղեկցում են տագնապը, զայրույթը, կասկածը, ատելությունն ու չարությունը, հուսահատությունը և անվերջանալի հոգեկան ցավը: Իսկ ուր է այստեղ սերը: Ընդ որում` տանջվում է ոչ միայն նա, ում խանդում են, այլև հենց խանդողը. նրա կյանքը մշտական, անվերջանալի տառապանք է, քանի որ չկա ունակություն` կառավարելու սեփական զգացմունքները:

Գոյություն ունի 4 տեսակի խանդ` դեպրեսիվ, մանիակալ, պարանոիդալ և բաժանման վախ: Խանդը չի ճանաչում ոչ տարիք, ոչ սեռ: Այն առաջանում է սիրելիին կորցնելու մտավախությունից: Խանդը բնական զգացմունք է` ինչպես վախը, ցավը, չարությունը: Այն բացասական հույզերի մի ամբողջ փունջ է. գործում են և սիրելիին կորցնելու վախը, և վրիժառության, վիրավորանքի, չարության կամ նախանձի զգացումները: Ուստի` խանդը միշտ բացասական ու կործանարար է: Այն կործանում է և ներդաշնակ հարաբերությունները, և սերը:

Խանդը վախն է կորցնելու «սեփականությունդ» (սիրելի էակին): Իսկ վախերով մենք ավելի ենք ձգում այն իրավիճակները, որոնցից ձգտում ենք խուսափել: Ունենալով վախ, թե կկորցնենք մեր սիրելիին` մենք մեր կյանք ենք «ներմուծում» այդ իրավիճակը, տարօրինակ չհնչի, բայց կարծես ենթագիտակցորեն մղում ենք մեր սիրելիին անհավատարմության:

Խանդն աճում է ոչ թե սիրո, այլ ցածր ինքնագնահատականի արդյունքում. երբ զուգընկերներից մեկը վստահ չէ սեփական անձի կայացածության, գրավչության մեջ: Նա մշտապես համեմատում է իրեն բոլոր հնարավոր ու անհնար «սիրեկանների» (սիրուհիների)հետ, և երբ համեմատությունը իր օգտին չի լինում, մտածում է, որ սիրելին մշտապես ձգտում է իրեն փոխարինող գտնել: Հաճախ նման բարդույթները մղում են համոզվելու սեփական գրավչության մեջ` այլ զուգընկերների հետ: Եվ ստացվում է այնպես, որ խանդոտը, ցուցաբերելով անհավատարմություն, ենթագիտակցորեն կասկածում է սիրելիին իր իսկ գործած մեղքերի մեջ: Նման փակուղային շրջապտույտից գրեթե անհնար է դուրս գալ, քանի որ շատ բարդ է անվստահությունից կուրացած մարդուն որևէ բան բացատրել կամ ապացուցել:

Համենայն դեպս, բոլորին ու հատկապես խանդոտներին խորհուրդ է տրվում.

ցանկալի չէ հարցնել զուգընկերոջ (ուհու) անցյալի մանրամասների մասին:
ցանկալի չէ ամեն օր հսկել ու վերահսկել զուգընկերոջ (զուգընկերուհու) վարքը` որտեղ գնաց, ինչ արեց, ում հանդիպեց… Քանի որ անհավատարմության հնարավորությունն ավելի շատ ձեր երևակայության մեջ է:

Իսկ նրանց, ովքեր պարբերաբար անհիմն խանդի են արժանանում, առաջարկվում են վարքի հետևյալ տարբերակները.

Խանդ. Սիրո՞, թե՞ անվստահության դրսևորում

1. Մի՛ ընկեք թակարդը, մի՛ փորձեք արդարանալ ի պատասխան անհիմն կասկածանքների: Խանդոտ ամուսինը ոչ հազվադեպ համոզված է լինում, որ դուք անհավատարիմ եք նրան, և այդ պատճառով նա անաչառ չէ խանդի պահերին: Հետևելով արդյունավետ հաղորդակցման սկզբունքներին` հայտնեք նրան, թե ինչ զգացմունքներ են ձեր մեջ առաջացնում այդ հարցերը:

2. Աջակցե՛ք ձեր զուգընկերոջը` խանդի հետ կապված խնդիրների վերաբերյալ համատեղ որոշումներ ընդունել: Դուք կարող եք համոզել նրան` միասին խորհրդատու-հոգեբան որոնել: Ամեն դեպքում, գործեք վստահաբար: Մի բավարարվեք ժամանակավոր զինադադարով: Խանդը կարող է վկայել այն մասին, որ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, որոնց չի կարելի նայել մատների արանքով:

3. Զուգընկերոջ հանդեպ վերաբերմունքի հարցում մի՛ առաջնորդվեք խղճահարությամբ: Անգամ այն դեպքում, երբ կարեկցում եք ձեր զուգընկերոջը, ձեզ թույլ մի՛ տվեք արդարացնել նրա մեղադրանքներն ու կասկածանքները: ձեր զուգընկերը պետք է ինքը գլուխ հանի իր խնդիրներից: Ինքնասպանության կամ բռնություն գործադրելու սպառնալիքները վկայում են այն մասին, որ դուք դարձել եք պարտադրման և մանիպուլյացիայի ծայրահեղ ձևերի առարկա: Դա նշանակում է, որ հարաբերություններում լուրջ խնդիրներ են առաջ եկել, և ձեզ անհրաժեշտ է դիմել մասնագետի:

4. Վերլուծեք ձեր հարաբերությունները և ջանացեք որոշել` արդյոք դրանք կարելի է անվանել առողջ: Եթե ձեր զուգընկերոջ խանդը և սեփականատիրության զգացումը անհաղթահարելի են, ապա նման փոխհարաբերությունները ձեզ թույլ չեն տա լիակատար խաղաղություն զգալ: Անգամ եթե սիրում եք ձեր զուգընկերոջը, արժե մտածել այն մասին, թե կա արդյոք հարաբերությունների պահպանման իրական հնարավորություն հետագայում: Փորձեք ստեղծված իրավիճակը քննարկել փորձառու խորհրդատուի հետ: Այդպիսով` դուք հնարավորություն կունենաք կարևոր քայլ անել ձեր անձնական հոգեկան հավասարակշռությունը պահպանելու ուղղությամբ:

Անշուշտ, յուրաքանչյուր առանձին դեպքում կան տարբեր առանձնահատկություններ, նրբություններ, սակայն, ընդհանուր առմամբ նշված խորհուրդներին հետևելը կարող է տալ դրական արդյունքներ:

Սերը նման է կրակի, այն պետք է միշտ բոցավառել, սնուցել, ջերմություն հաղորդել: Ուշադրության անգամ փոքրիկ նշանները ուրախություն, թարմություն և ներդաշնակություն են հաղորդում հարաբերություններին: Փոխադարձ անվստահությունը, անարգանքն ու կասկածները կարող են վտանգել ձեր սերն ու երջանկությունը:

Իսկ սերը կորցնելը կարող է ակնթարթ տևել, այն դեպքում, երբ գտնելու համար երբեմն ամբողջ կյանքն էլ քիչ է: Մտածենք այս մասին և ամեն անգամ նախքան խանդի ազդեցության տակ վիրավորելը կամ աղմկոտ տեսարան ստեղծելը` փորձենք սթափեցնել, այդ պահին յուրահատուկ արգելակող «ապտակ» տալ ինքներս մեզ: Սերը նախևառաջ վստահություն է:

Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
Ամենադիտված