ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. «Օպել»-ներից գազի բալոններ գողացողները հայտնաբերվեցին
ՀասարակությունՀոկտեմբերի 5-ին ժամը 5․30 սահմաններում ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվել է դարանակալում 32-ամյա Արթուր Գ.-ի նկատմամբ։ Նա կասկածվում էր «Օպել» մակնիշի մեքենաներից գազաբալոններ գողանալու մեջ։
Ոստիկանության բաժնում նա խոստովանել է, որ մի քանի անգամ մենակ, իսկ 11 անգամ ոմն Արմենի հետ գողացել է 15 մեքենայի գազի բալոն, որոնք վաճառել են։
Որոնողական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 12-ին հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել գողության մյուս մասնակիցը՝ 42-ամյա Արմեն Վ.-ն։
«Չի բացառվում, որ Գրիգորյանն ու Վարդանյանը կատարած լինեն նաեւ այլ գողություններ։ Տուժածները կարող են դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին։ Արթուր Գրիգորյանը եւ Արմեն Վարդանյանը կալանավորված են։ Հարուցված քրեկաան գործի քննությունը շարունակվում է»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: